Խարդախությամբ ավելի քան 170 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախություն կատարած, ինչպես նաև՝ հանցագործությանն օժանդակած անձանց շրջանակը, մեխանիզմը:

Պարզվել է, որ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, նույն քաղաքի երկու այլ բնակչուհիների և Էջմիածին քաղաքի բնակչի օժանդակությամբ, չարաշահելով 13 քաղաքացիների վստահությունը, խաբեությամբ  վերջիններից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Մասնավորապես՝ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կինը ներկայացել է որպես «Ապավեն Համայնքներին» բարեգործական հիմնադրամի Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի պատասխանատու, առաջարկել մտացածին ծարգիր՝ նշելով, որ ծրագիրն իրագործվում է մասամբ պետական սուբսիդավորմամբ, մասամբ իրենց բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, մասամբ էլ՝ ծրագրի շահառուների ներդրումներով:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիների ներկայությամբ, իր հանցակիցների՝ իբր տարբեր պաշտոնյաների հետ վարելով նախապես պայմանավորված և բեմականացված հեռախոսազրույցներ, մոլորեցրել է նրանց:

Քննությամբ պարզվել է, որ հիմնադրամի ծրագրով տնտեսություններ ստեղծելու, բարձր վարձատրվող տարբեր աշխատանքներով, թանկարժեք ավտոմեքենաներով և բնակարաններով ապահովելու, ինչպես նաև՝ շինություն վարձակալելու պատրվակներով քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել է տարբեր չափերի, ընդհանուր՝ 170 613 527 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով (հինգ դրվագով) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ութ դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մյուս երեք անձանց՝ Իջևան քաղաքի երկու բնակչուհիներին և Էջմիածնի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: