Հաղթանակի կամրջից նետված քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
Հասարակություն
29.07.2020 | 20:19ԱԻՆ-ն այսօր հայտնել էր, որ ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։
Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն (Կարինե Ա․, ծնված 2002 թ․) հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Քաղաքացին գտնվել է ոչ դժվարամատչելի վայրում, փրկարարների օգնության կարիք չի առաջացել։