Քրեական ենթամշակույթի հանցակազմերով Շիրակի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակադարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակներում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ տրված հանձնարարականի հիման վրա Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու առերևույթ հանցագործության մասին:

Մասնավորապես պարզվել է, որ պարտապանը, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող և բանկում գրավադրված ավտոմեքենան աճուրդով այլ անձի վաճառված լինելու հանգամանքի վերաբերյալ, բջջային հեռախոսահամարով կապ է հաստատել վերջինիս հետ և առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:

Սակայն գնորդի կողմից մերժում ստանալով՝ այդ անձը նշյալ վեճը լուծելու խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գողական աշխարհի ներկայացուցիչ, «օրենքով գող» հանդիսացող անձի քրոջ որդուն՝ Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը՝ վերջինիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով իրեն դիմած անձանց նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալուն ուղղված, մասնավորապես՝ ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնելու և իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:

Մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը և ներգրավվելով դրանում՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին բջջային հեռախոսահամարով զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին և փորձել ամեն կերպ հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, մասնավորապես, այդ մեքենան նախկին սեփականատիրոջը վերադարձնելու համար, ինչը, սակայն, մերժվել է գնորդի կողմից։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասի և 223.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։