ՊՆ-ում սփյուռքահայ երիտասարդների են հյուրընկալել

Լուրեր

21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հանդիպումը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման անհրաժեշտությունը, սփյուռքահայերի, ինչպես նաև տարբեր պետություններից ժամանած այլազգի երիտասարդների շփումը Հայաստանի պաշտպանական ոլորտի հետ՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ տարբեր վարչությունների պատասխանատուները ներկայացրել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերի զարգացումները, հայկական զինված ուժերի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին՝ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները վստահեցրել են, որ հայկական բանակը մարտունակ է, ունի պատրաստության բարձր մակարդակ և իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով վերահսկվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից: