Վանաձորում ոստիկանների նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Լուրեր

21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով՝  2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա փողոցում գտնվող ոստիկանության վարչական շենքի մոտ  ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան տուգանային հրապարակ ուղեկցելու և վարորդի հետ օրենքով սահմանված համապատասխան գործողություններ կատարելու անհրաժեշտության հետ կապված՝ վերջինս՝ երեք տղամարդու հետ միասին, հարձակվել, բռունցքներով հարվածներ են հասցրել ու քաշքշել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, որից հետո ավտոմեքենաներով դեպքի վայրից դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով, որի  նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, երկու ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերոնշյալ մեքենայի վարորդին, ինչպես նաև երեք անձանց  հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: