Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիիի մոտ COVID-19 է հայտնաբերվել

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Իտալացի օպերային երգիչ, աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին COVID-19-ով է վարակվել։ Այս մասին նա քիչ առաջ տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Ընտանիքս վիրուսից զերծ չմնաց։ Բոլորս վարակվել ենք և բոլորս ամենավատին էինք սպասում, քանի որ ոչ ոքի հայտնի չէ՝ նման հիվանդությունը, որը մեզ դեռ ոչ ամբողջությամբ է ծանոթ, ինչ ընթացք կարող է ունենալ»,- ասել է Բոչելին։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ՝ Սուրբ Զատիկի օրը, 61-ամյա Բոչելին առցանց համերգ էր ունեցել Միլանի դատարկ տաճարում։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսային համաճարակի օրերին ցանկացել էր իր ելույթներով մարմնավորել սերը, հույսն ու ապաքինումը։

Անդրեա Բոչելիի ծննդավայր Իտալիան COVID-19-ից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից է։ Այնտեղ, վերջին տվյալներով, մինչ օրս 246 հազարից ավելի մարդ է COVID-ով վարակվել, 35 հազարից ավելին՝ մահացել։

Նելլի Մելքոնյան