Զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը դեռևս հնարավոր չի լինելու․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
Բոլորը

Հայաստանում այսօր համաճարակային դրությունը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է, քաղաքացիների և տնտեսվարողների կողմից կանոնների պահպանումը իրենց արդյունքը տալիս են։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայտնի է, որ օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում։ Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հարցով»,- նշեց Ավինյանը։

Նա նշեց, որ պարետատունը, հիմնվելով անցած ամիսների կուտակած փորձի և քաղած դասերի վրա, մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որը ուղենիշային կլինի Կառավարության գործողությունների համար։

Ավինյանի խոսքով՝ էականորեն ավելացել են տարբեր ավիափոխադրողների կողմից իրականացվող չարտերային թռիչքները, այդ թվում՝ տեղական «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվողները։

«Հուլիսի 24-ից չարտերային թռիչքներ է սկսել իրականացնել «Air France» ավիաընկերությունը, օգոստոսին «Iceland Air AviaЬ ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել 3 չարտերային թռիչք Լոս-Անջելեսի և Երևանի միջև։ Դեռևս պահպանվում է կանոնավոր ավիափոխադրողների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ դեռևս հնարավոր չի լինի զբոսաշրջության նպատակով մեկնել արտերկիր։

Մանրամասները՝ տեսանյութում։