Ասում ենք՝ ինչո՞ւ հայ բառը չկա․ ի՞նչ խոսելու բան է․ գրքի մեջ կան հայերեն տառեր, ուրեմն արդեն հայ գրականություն է․ Պասկևիչյան

Լուրեր

17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
Բոլորը

Աշակերտներին ոչ թե պետք է առաջարկել հեղինակին ու նրա ստեղծագործությունը, այլ նախագծեր՝ պրեզենտացիաների միջոցով։ Այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց գրող Տիգրան Պասկևիչյանը։

«Շատ հարցեր կան, որոնց մասին կարելի է խոսել։ Օրինակ՝ մենք ունեցել ենք լուրջ հեղափոխական պոեզիա՝ 20-րդ դարի, 10-20-ական թվականներին։ Ջնջե՞լ եք այդ մասը, չե՞նք խոսելու այդ մասին։ Այդ հեղափոխության շրջանը կամ սոցռեալիզմ, դո՞ւրս ենք թողնում։ Մեր երեխեքը պիտի՞ իմանան իրենց հայրը, պապը ինչ գրականությամբ են մեծացել, դաստիարակվել։ Պետք է, չէ՞, խոսել դրա մասին, բայց մենք ջնջել ենք, ու այդպես լիքը բաներ ջնջելով գնում ենք։ Մենակ խոսում ենք՝ ինչո՞ւ հայ բառը չկա, հայրենասիրություն բառը չկա։ Դա ի՞նչ խոսելու բան է։ Եթե գրականության գիրքը բացում ես, և այդ գրքի մեջ կան հայերեն տառեր, դա արդեն հայ գրականություն է, ուզում է՝ Տոլստոյի գործը լինի, ուզում է՝ Էդգար Պոյի կամ Խաչատուր Աբովյանի»,- նշեց Պասկևիչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։