Ստուգվել են բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները
Քաղաքականություն
28.07.2020 | 20:223-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի բուժանձնակազմը հուլիսի 27-ին անցկացրել է մասնագիտական պարապմունք, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ստուգվել են մարտավարական բարդ իրավիճակներում զինծառայողներին առաջին բուժօգնության տրամադրման հմտությունները, ինչպես նաև արագ և համակարգված գործելու կարողությունները։