ՀԱՊԿ անդամների դիրքորոշումը հավասարակշռված էր․ ՀՀ-ն օգնության համար չի դիմել կառույցին․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

Ո՞վ է ասել, որ ՀԱՊԿ անդամ երկրներն աջակցել են Ադրբեջանին, դա ճիշտ տեղեկություն չէ։ ՀԱՊԿ անդամները հավասարակշռված դիրքորոշում ունեին և, ի դեպ, Հայաստանը կառույցին օգնության համար չի դիմել, ինչը շատ կարևոր փաստ է։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ՀԱՊԿ անդամակցությունն օգտագործել ենք, որպեսզի կառույցի Մշտական խորհրդին տեղեկացնենք ներկայիս իրավիճակը։ Բայց Հայաստանը չի դիմել օգնության համար։ Եթե դիմեինք, իսկ նրանք նման դիրքորոշում ունենային, դա կքննարկեինք, բայց նրանք այնպիսի հայտարարություններ են արել, որոնք իրավիճակի կայունացմանը կծառայեին»,- ասել է ՀՀ վարչապետը։

Հարցին՝ լայնամասշտաբ կոլֆլիկտի դեպքում արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ռուսական բանակին օգնությանը դիմել, Փաշինյանը պատասխանել է․ «Ռուսական բանակը հիմա էլ Հայաստանում է, բայց չի մասնակցում (մարտական գործողություններին – խմբ․): Ոչ ոք հույս էլ չունի, որ ՌԴ-ն կոնֆլիկտի մասնակից կդառնա, քանի որ այն ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ է, ՌԴ-ն միջնորդ է։ Կարծում եմ՝ այստեղ ՌԴ-ն շատ կառուցողական դեր ունի։ Այն պետք է գործի որպես միջնորդ, որպես համանախագահ՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։