ՊԵԿ կենտրոնում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ համեմատ, զանգերի թիվը 23%-ով ավելացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
07.07.2026 | 11:40
«Ընդդիմադիր բոլոր ուժերը այստեղ պետք է լինեին, չկա իմ կամ քո քաղբանտարկյալ». Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 11:29
Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
07.07.2026 | 11:20
ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարին
07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով: Վերջին շրջանում հարցերի մի մասը վերաբերում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերին, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը մատչելի եղանակով քաղաքացիներին բացատրում է` որ ծրագրից կարող են օգտվել, ինչ փաստաթղթեր են հարկավոր դիմելու համար կամ ինչ եղանակով պետք է դիմեն` ծրագրերից օգտվելու համար»,- նշում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներ են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար: Որպեսզի հեռավար աշխատելիս խնդիրներ չառաջանան, մասնագետները տեղեկատվություն են տրամադրում հարկերի, վճարների, մաքսատուրքերի և էլեկտրոնային ծառայությունների մասին:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն որոշ գործընթացներ կազմակերպում է էլեկտրոնային եղանակով: Նոր հնարավորություններից օգտվելիս քաղաքացիները երբեմն դիմում են հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետների օգնությանը:

Վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հեռախոսազանգերի կենտրոնն օրական ստանում է միջինը 1000-1200 զանգ, այդ թվում` նաև արտերկրից: Արդեն մեկ տարի է, ինչ 060 544 444 հեռախոսահամարից բացի, գործում է անվճար հեռախոսահամար Հայաստանից զանգողների համար` 08000 0007: «Համակարգում որևէ զանգ չի ընդհատվում: Ավտոմատ կերպով համակարգը միացնում է գծում սպասող զանգն առաջին իսկ ազատված մասնագետին»,-վստահեցնում է ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի պետ Արմինե Ասրյանը:

Հեռախոսազանգերի կենտրոնի մասնագետները պատասխանում են նաև էլեկտրոնային եղանակով ստացվող հարցերին: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հեռախոսազանգերի կենտրոնը ստացել է 152 795 հարցադիմում, իսկ 2019 թ.-ի 1-ին կիսամյակում` 124 311. հարցադիմումներն ավելացել են 23%-ով: Հարցերի 80%-ը վերաբերում են հարկային, իսկ 20%-ը` մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և վարչարարությանը: Ընդ որում, 151 750 հարցադիմում կենտրոնն ստացել է հեռախոսակապի, իսկ 1045-ը` էլեկտրոնային փոստի միջոցով: