Սոցիալական աջակցության ծրագիր՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար պատգամավորները նոր նախագիծ են ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանամերձ գյուղերի բնակիչներին տրվող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը նախագիծ են ներկայացրել, որով այդ արտոնություններին կավելանա սոցիալական աջակցության նոր ծրագիր՝ սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Առաջիկա 3 տարում մենք ցանկանում ենք, որպեսզի պետությունը շարունակի փոխհատուցել սպառած էլեկտրաէներգիայի, գազի, ինչպես նաև ոռոգման ջրի գումարը»,- նշեց պատգամավորը։

Առաջարկվել է նաև փոխհատուցել դպրոցական դասագրքերի վճարը՝ ամբողջությամբ կամ 50 տոկոսով։ Նախագծով նախատեսվում է Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները, որոնք չեն հանգեցրել օթևանի կորստի, ամբողջությամբ վերականգնել պետության միջոցներով։

Մեկ այլ փոփոխությամբ՝ եթե հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով սահմանապահ բնակիչներից որևէ մեկը կվիրավորվի և ձեռք կբերի հաշմանդամության կարգ, նրա բուժօգնությունը կլինի ոչ միայն անվճար, այլև նրան կտրվի 1-3 մլն դրամ, իսկ զոհ լինելու դեպքում՝ ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 մլն դրամ, ինչպես նաև պետությունը կփոխհատուցի հուղարկավորության հետ կապված ծախսերը։

Մանրամասները՝ տեսանյութում։