Հայաստանը Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոն կմնա․ պայմանագիր է կնքվել

Լուրեր

13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
Բոլորը

Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տարածաշրջանային կենտրոն կմնա։ Աստղադիտարանից տեղեկացնում են, որ ՄԱՄ-ի և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։

Սկսած 2010թ-ից՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հանդիսանում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ ռազմավարական ծրագրերի իրականացման գրծում ներգրավված առաջատար կազմակերպություն, ինչը կշարունակվի նաև 2020-2030թթ։ ԲԱ-ն տարածաշրջանում կկատարի համակարգողի դեր, ինչն անհրաժեշտ է ռազմավարական համալիր մոտեցման համար։ Բացի այդ ակնկալվում է, որ այն կնախաձեռնի և կզարգացնի նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Աստղագիտության զարգացման կենտրոնի նպատակներին։

Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի գլխավոր խնդիրն է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խթանել Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ 2020-2030 ռազմավարական ծրագրի նպատակները։ Դրանք են՝

•Մեծապես նպաստել կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին, որտեղ հնարավոր է

•Իրականացնել Աստղագիտության զարգացման կենտրոնի կողմից մշակված «ստորագրված» ծրագրերը

•Պահպանել «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի գնահատումն ու հետադարձ կապը

•Օգտագործել աստղագիտությունը և վերջինիս տեխնոլոգիաները՝ երիտասարդներին հասարակության մեջ մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու համար

•Ստեղծել միջճյուղային գործընկերություններ՝ գիտությունը զարգացման համար թեմայի շուրջ

•Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում՝ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև այդ հարցում օժանդակել նմանատիպ այլ նախաձեռնություններ ունեցողներին և այլն։

Ավելին՝ ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, որը տեղակայված է Հարավային Աֆրիկայում, հիմնել է համակարգման 11 տարածաշրջանային գրասենյակ Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա):

Գրասենյակներն իրականացնում են երկու գործառույթ։ Տեղական գրասենյակները համակարգում են «աստղագիտությունը զարգացման համար» ծրագրերը հարևան երկրներում, մինչդեռ լեզուների փորձաքննության կենտրոնները զբաղվում են լեզվի և/կամ մշակույթի հարցերով։

Գրասենյակներից յուրաքանչյուրը լինելու է տեղական որևէ կառույցի կազմում և վայելելու է տեղական գործընկերների աջակցությունը։

Ներկայում Աստղագիտության զարգացման կենտրոնի կազմի մեջ մտնում են 11 տարածաշրջանային գրասենյակ և լեզվի փորձաքննության կենտրոն։