Գերմանիայի ԱԳ նախարարը G7-ի կազմ ՌԴ-ի վերադարձի հնարավորություն առայժմ չի տեսնում

Լուրեր

29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրեն․ Իտալիայում քիչ ակումբներ ունեն այսպիսի պայմաններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:35
Բեռնատարների հայ վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու ժամկետները երկարաձգվել են
29.04.2026 | 15:27
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է պաշտոնից, ըստ լուրերի՝ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
29.04.2026 | 15:25
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանում է. հյուրանոցի տարածքը արգելափակված է․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 15:19
Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել
29.04.2026 | 15:15
Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Աղվերանում է. ՊՊԾ-ն փակել է ճանապարհը
29.04.2026 | 15:10
Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է // ԱՄՆ-ն անձնագիր կթողարկի՝ Թրամփի պատկերով․ ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 15:03
Ադրբեջանը կարող է որոշում ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ
29.04.2026 | 14:50
Որքան է կազմելու Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի ամսական վճարը. ծրագրի մանրամասներն ու նախագրանցման մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիան դեմ է G7-ի կազմ Ռուսաստանի վերադարձին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը Rheinische Post-ին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը կարող է մեծ ներդրում ունենալ, որ այդ դռները բացվեն։ G7-ը և G20-ը երկու ձևաչափ են, որոնք ողջամտորեն համաձայնեցված են միմյանց հետ, մեզ դեռ պետք չէ G11 կամ G12»,- կարծիք է հայտնել Գերմանիայի արտգործնախարարը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հեռացման պատճառը «Ղրիմի բռնազավթումն ու Ուկրաինայի արևելքում միջամտությունն է»:

Հայկո Մաասը խոստովանել է, որ ներկայում Մոսկվայի հետ հարաբերությունները բարդ են բազմաթիվ ուղղություններով։ Նա, սակայն, հավելել է, որ Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում հակամարտությունները կարող են լուծվել միայն Ռուսաստանի հետ համատեղ։

Ավելի վաղ Մաասը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հանդեպ քաղաքականությունը ԵՄ Խորհրդում Գերմանիայի նախագահության ընթացքում Բեռլինի առաջնահերթություններից է լինելու։