«Արմմոնո» փառատոնը կանցկացվի բացօթյա և կհեռարձակվի առցանց․ այն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

Լուրեր

07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Բոլորը

Օգոստոսի 1-ից կմեկնարկի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին։ Փառատոնը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, կանցկացվի բացօթյա և կհեռարձակվի առցանց։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Հանդիսատեսը կկարողանա դիտել 21 ներկայացում, որոնցից 7-ում ներկայացված են հայ հեղինակների ստեղծագործություններ։ Կլինեն նաև մարզային ներկայացումներ՝ Գորիսում, Կապանում, Վանաձորում, Աբովյանում։

Մարիաննա Մխիթարյանի խոսքով՝ բացօթյա ներկայացումը նոր մարտահրավեր է դերասանների համար։

«Դա նոր շերտ, նոր պրոֆեսիոնալիզմ, նոր մտքեր և դերասանական խաղի նոր իրավիճակ կստեղծի բոլոր դերակատարների համար։ Որովհետև խաղալ, երբ չկա այս հինգերորդ պատը, և դու լսում ես՝ ինչպես են ծիտիկները ծլվլում, կողմնակի ձայները, և դու զգում ես այդ ներդաշնակությունը ամբողջ բնության հետ, ավելի ռեալիստական, ավելի ճշմարիտ խաղ է ստացվում։ Բացօթյա ներկայացումներին ներկա կլինի մի քանի հանդիսատես, որպեսզի դերասան-հանդիսատես կապը չտուժի»,- նշեց փառատոնի տնօրենը։

Նրա խոսքով, սակայն, առցանց ներկայացումը չի կարող փոխարինել թատրոնում հանդիսատեսի առաջ բեմադրվող ներկայացումներին․ «Առցանց ներկայացումը ոչ թե ներկայացում է, այլ պատկերացում՝ ներկայացման մասին»։

«Արմմոնո» փառատոնն այս տարի կբացվի Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշ» ներկայացումով, որը բեմադրել է և կներկայացնի ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը։

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանն այս ներկայացման հետ կապված մեծ հեռանկար է տեսնում։

«Համոզված եմ՝ հաջող բեմադրություն է լինելու, հաջող խաղ է լինելու։ Որքան էլ իր գերպատասխանատու վերաբերմունքով Նարինե Գրիգորյանն անձամբ որոշակի կասկածներ ունենա, ինչը բնական է, հենց այդ պատճառով ես վստահ եմ, որ իր պատասխանատվությունը ճշգրտորեն ամեն ինչ իր տեղն է դնելու»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու է ընտրվել Մաթևոսյանի հենց այս ստեղծագործությունը, Դավիթ Մաթևոսյանը նշեց․ ««Գոմեշը» ներկայացում դառնալու համար հրաշալի նյութ է, քանի որ Մաթևոսյանի նյութը թե՛ խորն է, թե՛ պատկերավոր։ Երբ դու կարդում ես, տեսնում ես, և մանավանդ, որ բեմից ճիշտ շեշտադրումներով է ընթերցված, առավել պատկերավոր ես տեսնում»։