Վանաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 21-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, սուտ մատնության և ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը 2020թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, 50-ամյա համաքաղաքացու տնակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, անձնական հարցի շուրջ վիճաբանել էր վերջինիս հետ, որի ժամանակ  ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ ապակյա բաժակով հարվածելով նաև գլխին:

Այնուհետև, շարունակելով վիճաբանությունը, գիտակցելով իր գործողությունների վտանգավորության բնույթը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերցրել էր վառարանի մոտ գտնվող երկաթյա ձողը և դրա սուր մասով հարվածել 50-ամյա համաքաղաքացու կենսական կարևոր նշանակության ունեցող օրգանի՝ գլխի շրջանում՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել էր:

Բացի այդ, 33-ամյա տղամարդը, նախապես տեղեկացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հարցաքննության ժամանակ, հանցագործությունը կոծկելու և պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով, դիտավորությամբ կեղծ տեղեկություն էր տրամադրել, թե, իբր, 50-ամյա տղամարդը տնակում վիճաբանել է այլ անձի հետ, որի ժամանակ էլ վերջինս, իբր,  ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխին:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչի կողմից ավելի վաղ կատարված այլ հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքը:

Այսպես՝ քննությամբ  պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Վանաձորի հյուրանոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել վերջինիս և նույն քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդու  միջև, որի ժամանակ 33-ամյա տղամարդը հարձակվել է համաքաղաքացու վրա և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, և հափշտակելով նրա մոտ առկա գումարը՝ դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով  և 175-րդ հոդվածի (ավազակություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: