Գերազանց գնահատական ստացած, բայց բուհ չընդունված դիմորդներին լուծում է առաջարկվել․ Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թվականի բուհական ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11.979 դիմորդ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Միասնական քննություններին մասնակցել է 11.648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9.372 դիմորդ, որից հիմնական փուլով բուհեր է ընդունվել 8.706 դիտորդ։ Սրանում ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները»,- ներկայացրեց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթի արդյունքներով բուհեր է ընդունվել 472 դիմորդ, չի ընդունվել՝ 49-ը։

«Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից դրական գնահատական ստացած և բուհեր չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին հեռակա ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է միասնական քննությունների ժամանակ բարձր միավորներ ստացած, բայց բուհ չընդունված ուսանողների խնդրին, Արայիկ Հարությունյանը նշեց․ «Այս ընթացքում աղմուկ հանած գերազանց ստացած դիմորդների հարցն էր քննարկվում, որ 18 և ավելի միավոր են ստացել և չեն ընդունվել։ Այստեղ էլ լուծում ենք գտել։ Տեղեկացնում եմ, որ այս տարի միասնական քննությունների արդյունքում գերազանց՝ 18 և ավելի միավոր ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ։ Ըստ էության՝ 6-ից արձագանքել է 4 դիմորդ»։

Մանրամասները՝ տեսանյութում։