Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել թունավոր հայատյացության արշավները․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ՝ հայկական դպրոցում վանդալիզմի մասին

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկվելու միջադեպը դատապարտող հայտարարություն է տարածել:

«Կոչ ենք անում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին անհապաղ դադարեցնել իրենց պետության կողմից հովանավորվող և հրահրվող թունավոր հայատյացության արշավները: Նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարություններից մինչև հասարակական կազմակերպություններ, վերացնել հայերի դեմ ուղղված այս գլոբալ հարձակողական արշավը և կոչ անել անհապաղ դադարեցնել սադրանքները։ Ի վերջո, մենք մեր համայնքին կոչ ենք անում զգոն լինել ցանկացած կասկածելի գործունեության նկատմամբ, նման գործողությունների մասին անհապաղ զեկուցել իրավապահներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրանքի տրվելուց»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը։ Դպրոցի վրա պատերին նկարված է եղել ադրբեջանական դրոշ, գրված են եղել ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

Նելլի Մելքոնյան