Մոսկվայի հայտնի միջադեպի առնչությամբ ձերբակալված 7 հայերն ազատ են արձակվել

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ տեղեկացնելով, որ երեկ երեկոյան ձերբակալված յոթ հայերն առավոտյան ազատ են արձակվել։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Երեկ երեկոյան ձերբակալված յոթ հայերը, որոնք դիմել են Ռուսաստանում հայերի միության թեժ գիծ, առավոտյան ազատ են արձակվել։ Հարգելի հայրենակիցներ: Խնդրում ենք չարձագանքել սադրանքներին, այդ թվում՝ ադրբեջանցիների կազմակերպված խմբերի կողմից հարձակման ենթարկված՝ սեփական հայրենակիցների ներկայիս հուզական իրավիճակի վրա խաղացող նորահայտ «հասարակական գործիչների» անպատասխանատու ելույթներին: Այդ գործիչները ոչինչ չեն որոշում նույնիսկ իրենց ընտանեկան շրջանակում, բայց ֆեյսբուքում լայքեր հավաքելու համար անպատասխանատու կոչեր են հրապարակում, ելույթ ունենում այնպիսի ուղիղ հեռարձակումներում, որոնք անարգում են իրենց ժողովրդին և երկիրը՝ խնդրի առաջ կանգնեցնելով և անհանգստացնելով մեր համայնքին: Զգոնություն: Հանգստություն: Միմյանց հետ կապի մեջ ենք»։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի գիշերը Մոսկվայի ադրբեջանցիները հարձակում էին գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Ավելի ուշ ռուսական մամուլում տարածվել էր տեղեկություն, որ զանգվածային ծեծկռտուքին 40-ից 50 հոգի է մասնակցել։ Ռուսաստանի ՆԳՆ-ն միջադեպի առնչությամբ 2 քրեական գործ է հարուցել՝ խուլիգանության (ՌԴ ՔՕ 213-րդ հոդված) և կողոպուտի (ՌԴ ՔՕ 162-րդ հոդված) հատկանիշներով: