Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել

Լուրեր

21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
Բոլորը

Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Ոստիկանության աշխատակիցները հակաիրավական գործողություններ կատարելու կասկածանքով 9 մարդու են ձերբակալել։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում քաղաքացիների միջև կոնֆլիկտային իրավիճակներ են գրանցվել։ Մասնավորապես, տղամարդուն մարմնական վնասվածքներ են հասցվել, խանութի ապակիներ են վնասվել։ Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել»,- ասել են ոստիկանությունում։

Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն)։

Ոստիկանությունում նաև ընդգծել են, որ անհապաղ կասեցնելու են հանրային կարգի խախտման ցանկացած դրսևորում, իսկ իրավախախտներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության են ենթարկելու։

Նշենք, որ հունիսի 23-ի ուշ երեկոյան Մոսկվայի ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի վրա։ Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցիներ հարվածում հայկական համարանիշերով մեքենայի վարորդին, ջարդուխուրդ անում մեքենան։ Նախօրեին էլ ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի և հայկական օբյեկտների վրա։ Ավելի վաղ հաղորդվել է, որ հայերի և ադրբեջանցիների միջև բախումների արդյունքում 25 մարդ է ձերբակալվել։