«Պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի վերադառնանք բնականոն կյանքի». փորձարկման կամավոր

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ 150 տարբեր պատվաստանյութերից մեկը մշակվում է Օքսֆորդի համալսարանում: Մի քանի շաբաթ առաջ համալսարանի հետազոտողները խոստումնալից արդյունքներ հայտնեցին իրենց փորձարկումներից: Ավելի քան հազար կամավորների մոտ առաջին փորձարկման արդյունքներով պատվաստանյութը անվտանգ էր, ևիմունային արձագանք է արձանագրվել:

«Ամերիկայի ձայնը» զրուցել է կամավորներից Բրանկո Ռիթմանի հետ, ով մասնակցում է փորձարկման երկրորդ փուլին։

«Ես չէի կարող մասնագիտորեն նպաստել այդ գործընթացին, քանիոր առողջապահական մասնագետ չեմ: Որպես կամավոր,կարծում եմ, որ պատվաստանյութը միակ ճանապարհն է, որպեսզի մենք վերադառնանք բնականոն կյանքի և կարողանանք ապրել այս վիրուսի հետ այնպես, որ այն չի վնասի մեր տնտեսությանը և չմեկուսացնի մարդկանց»,- ասել է նա:

Փորձարկումը ենթադրում է մոտ 6 շաբաթ առաջ պատվաստվել, այնուհետև մշտական հետազոտություններ անցնել:

«Ես արյան ստուգում արեցի մեկ ամսից հետո, հաջորդ ստուգումը երեք ամսվա ընթացքում կլինի, հետո ՝ վեց, հետո ՝ մեկ տարի, և նրանք կտեսնեն՝արդյոք իմ արյան մեջ ունեմ հակամարմիններ: Բացի այդ ամեն շաբաթ սովորական ստուգում եմ անցնում», նշել է կամավորը:

Ռիթմանն ասում է, որ մինչ այժմ չի ունեցել կողմնակի բարդություններ և հպարտ է, որ մաս է կազմել այդ փորձարկումներին․ «Ես վեց ամիս չեմ տեսել ծնողներիս: Կան շատ մարդիկ, ովքեր չեն տեսել իրենց ընտանիքի ծեր անդամներին: Այնպես որ, կարծում եմ՝ բոլորի պարտքն է փորձել նպաստել այն ամենին, ինչ հնարավոր է անել լուծումը արագացնելու համար»:

Փորձագետների կարծիքով` հնարավոր է, որ պատվաստանյութըմարդկանց հասանելի դառնա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: