Ծեծկռտուք և դանակահարություն՝ Թեղենիքի խճուղում. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզական գյուղի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած միջաեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք՝ մկանների վնասումով, սուր արյունահոսությամբ, լյարդի 5-րդ սեգմենտի վնասումով, ձախ 9-րդ և 10-րդ կողերի մակարդակով, պտկային գծով կտրած-ծակած չթափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 22-ամյա բնակիչ, որը հայտնել է, որ իրեն դանակահարել են:

Բացի այդ, մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 01:20-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 28-ամյա բնակիչ՝ պոլիտրավմա, աջ սրունքի կոտրվածք, հոնքի շրջանի սալջարդ» ախտորոշումով և հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են հուլիսի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած նույն միջադեպի ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Որոշում է կայացվել՝ նշված անձանց տուժող ճանաչելու մասին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արզական գյուղի բնակիչներ, երկու եղբայրների և համագյուղացի եղբայրների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 28-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա համագյուղացուն:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժածներից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են դատաքիմիական և դատակենսաբանական համալիր, դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք: Նախաքննության ընթացքում ներկայացվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ինչպես նաև` միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: