Վտանգավոր զարգացումներ. ինչով կավարտվեն հայ-ադրբեջանական քաղաքացիական բախումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
21.05.2026 | 20:43
Փաշինյանի հանրահավաքը Արտաշատում․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 20:28
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
Բոլորը

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններին զուգահեռ՝ աշխարհի տարբեր քաղաքներում բնակվող հայերն ու ադրբեջանցիները, հաջակցություն իրենց երկրների, բողոքի ակցիաներ են կազմակերպում, որոնք ուղեկցվում են բռնություններով ու այլ միջադեպերով:

Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են եղել Մոսկվայում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Հաագայում, Քիշնևում, Վարշավայում, Փարիզում և այլ քաղաքներում: Հայ համայնքի ներկայացուցիչների պնդմամբ՝ պատճառն ադրբեջանական սադրանքն է, ի պատասխան իրենց կողմից այդ երկրներում գտնվող Ադրբեջանի դիվանագիտական կառույցների մոտ կազմակերպած խաղաղ բողոքի ակցիաների: Երբեմն բախումներն անխուսափելի են լինում այն պատճառով, որ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատները գտնվում են կողք կողքի:

Քաշքշուքները երեկ վերածվեցին ծեծկռտուքի դեպքերի: Նախ՝ ֆեյսբուքում տարածվեց տեսանյութ, որտեղ մի քանի հայ երիտասարդներ Բրյուսելում ծեծում և սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս երկու ադրբեջանցու: Մինչ ադրբեջանական քարոզչամեքենան մեղադրանքներ էր հնչեցնում հայերի կատարած բռնության կապակցությամբ՝ ֆեյսբուքյան օգտատեր Սերգեյ Ավակովը գրառմամբ տեղեկացրեց, որ մինչ այդ հենց ադրբեջանցիներն են սկսել ծեծել հայերին, ընդ որում, ըստ օգտատիրոջ, խոսքը 14-ամյա պատանու մասին է:

Օգտատերը նաև հայտնել է, որ ադրբեջանցիները կոտրել են պատանու թիքը, նա բղավելով օգնություն է խնդրել, ինչին էլ արձագանքել են հայ երիտասարդները: Բրյուսելյան միջադեպից մի քանի ժամ անց տարածվեց մեկ այլ տեսանյութ, որի համաձայն՝ Մոսկվայում ազգությամբ ադրբեջանցիները խմբակային հարձակվել են հայկական համարանիշերով ավտոմեքնայի վրա և ջարդուփշուր արել այն: Ադրբեջանցիները նաև ծեծել ու դանակահարել են մի տղամարդու:

Ավելի ուշ Ռուսաստանի հայերի միությունը հայտնեց, որ հանցագործները գիշերը Մոսկվայում հարձակվել են հայերի վրա, ընդ որում՝ սխալմամբ ծեծել են նաև մի ադրբեջանցու: Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանները բերման են ենթարկել 25 հոգու, այդ թվում՝  7 հայի: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումներից առաջ, այսպես ասած, «ծիրանային պատերազմ» էր: «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայի՝ ազգությամբ ադրբեջանցի սեփականատերերն արգելել էին տարածքում հայկական ծիրանի վաճառքը, ինչից հետո տեղի հայ համայնքը գնել էր ծիրանի ամբողջ խմբաքանակը։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը տեղի ունեցողը խիստ վտանգավոր և դատապարտելի է համարում: Նրա խոսքով՝ սա բացահայտ սադրանք է, որը ղեկավարվում է Բաքվից: Նրա կարծիքով՝ Մոսկվայում հայերի կյանքը վտանգված է, և Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի՝ սպառնալիքները կանխելու համար:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն էլ նկատում է՝ հայ-ադրբեջանական խնդիրները տարվում են երրորդ երկրներ, ինչը ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին ձեռնտու չէ: Լաուրա Բաղդասարյանը կարծում է, որ այստեղ անելիք ունեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:

Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Մուշեղ Սյունին Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած միջադեպերին՝ նշում է, որ դրանք կազմակերպված են Բաքվի կողմից, հայերի վրա հարձակված ադրբեջանցիները պարագլուխ ունեն:

Երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, քննարկել Ռուսաստանի տարածքում ազգամիջյան խաղաղության և համաձայնության պահպանման հարցում երկու համայնքների դերը՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Շեշտվել է համատեղ բացատրական և դաստիարակչական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելության հիմքով ՌԴ քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և արմատախիլ անելու համար: Մուշեղ Սյունին, սակայն, նշում է, որ այդ հանդիպումից որևէ նկատելի արդյունք ակնկալել պետք չէ։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նկատում է, որ նախկինում էլ երրորդ երկրներում հայերի և ադրբեջանցիների միջև խնդիրներ եղել են, սակայն այսպիսի մասշտաբների չեն հասել:

Ադրբեջանական սադրանքերը և հայերի կողմից դրանց պատասխանելը՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում կզսպվի այդ երկրների կողմից, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշում է, որ եթե երրորդ երկրներն այդ ամենն անհետևանք թողնեն, ապա փոքրամասնություններն անօրինականության մթնոլորտ կստեղծեն:

Ի դեպ, առաջիկայում անկանխատեսելի և լուրջ հետևանքների մասին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում զգուշացրել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան  Վարդան Տողանյանը։ Դեսպանն ասել է, որ երեկվա միջադեպը կազմակերպված սադրանք է, որը սկիզբ է առել առևտրի կետերից, և եթե քայլեր չձեռնարկվեն, այն լուրջ հետևանքներ կունենա: Վարդան Տողանյանը կարևորել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը բոլորի համար գործի:

Հավելենք նաև, որ Ռուսաստանում միջադեպի առնչությամբ 2 քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության և կողոպուտի հատկանիշներով:

Նարեկ Կիրակոսյան