Քաղաքացիների 9%-ը հավատում է, որ կյանքը շատ շուտով մինչկորոնավիրուսյան վիճակին է վերադառնալու․ ի՞նչ է պարզվել հարցման արդյունքներով

Լուրեր

07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի լիազորած «Բրեյվիս» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել՝ կորոնավիրուսի հակահամաճարակային ծրագրերի ու վարակի դեմ պայքարի վերաբերյալ: Հունիսի 18-ից 25-ը 18-ից բարձր տարիքի 1․517 քաղաքացու շրջանում կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 64%-ը խիստ մտահոգված է, թե ինքը, իր ընտանիքը կամ ծանոթները կարող են վարակվել կորոնավիրուսով:

Հարցվածների 38%-ը նշել է, որ անձնամբ ճանաչում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների։ Քաղաքացիների 71%-ը խիստ մտահոգված է, որ կորոնավիրուսը կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա, 4%-ը՝ ընդհանրապես մտահոգված չէ։ Կառավարության մշակած հակահամաճարակային ծրագրերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հարցվածների 48%-ը նշել է, որ շատ գոհ է։ 15%-ն էլ դժգոհ է կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ տարվող պայքարից։

COVID-19-ի վերաբերյալ Ազգային ժողովի արձագանքներից գոհ է հարցվածների 32%-ը, դժգոհ՝ 18%-ը: 45%-ը գոհ է խորհրդարանական խմբակցությունների արձագանքից, 13%-ը՝ ոչ։ Կորոնավիրուսի պայմաններում, ըստ հարցման մասնակցածների, ամենաշատը՝ 65%-ով բարելավվել է ոստիկանության աշխատանքը, 64%-ով՝ առողջապահության նախարարության, 58%-ով՝ վարչապետի աշխատակազմի, 36%-ով՝ Ազգային ժողովի աշխատանքը։ Հարցվածների 72%-ը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը համարժեք են համավարակի դեմ պայքարին, 37%-ը գտնում է, որ պարետ Տիգրան Ավինյանին քայլերն են բարենպաստ, 40%-ը՝ Արարատ Միրզոյանինը, իսկ 39%-ը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանինը:

Հարցման մասնակից 1․517 քաղաքացիների 45%-ին բավարարում են կառավարության մշակած սոցիալական ծրագրերը, 13%-ին՝ ոչ:

Հարցին՝ եթե հնարավորություն լիներ խորհուրդ տալ կառավարությանը՝ որևէ ոլորտի ավելի մեծ ուշադրություն դարձնել, ապա ո՞ր ոլորտը կընտրեին, մասնակիցների 14%-ը պատասխանել է, թե կառաջարկեր առողջապահական համակարգին վերաբերող ծրագրեր մշակել, 5-ական տոկոս նախընտրել է հանրային կրթական ու գյուղատնտեսական աջակցման ծրագրերը, իսկ 4%-ը կարիքավորների սոցիալական աջակցության ծրագրերին է կողմ արտահայտվել։

Հարցվածների 97%-ը նշել է, որ դիմակ կրելով է պայքարում COVID-19-ի դեմ, 90%-ը՝ հավաքներից խուսափելով, 84%-ը՝ ձեռքերը հաճախ լվանալով, 2%-ը՝ ձեռքերն ալկոգելով ախտահանելով, իսկ 1%-ը՝ ձեռնոց կրելով։

Ըստ հարցման մասնակիցների 74%-ի՝ հանրությանը կորոնավիրուսից պաշտպանել պարտավոր են կառավարությունը և հանրությունը հավասարապես, 23%-ը կարծում է, որ հանրությունն ինքն իրեն պետք է պաշտպանի, իսկ 3 -ը գտնում է, որ դա միայն կառավարության պարտականությունն է:

Քաղաքացիների 18 տոկոսը նախընտրում է կորոնավիրուսի մասին տեղեկանալ Հանրային հեռուստաընկերությունից, 2%-ը՝ Առողջապահության նախարարության կայքից ու ֆեյսբուքյան էջից, 1%-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից, ևս 1%-ը՝ ՀՀ Պարետի:

Որպես COVID-19-ի մասին հավաստի տեղակատվության աղբյուր՝ հարցված քաղաքացիների 57%-ը վստահում է Պարետատանը, ապա առողջապահության համակարգի մասնագետներին (50%), ընկերներին ու ընտանիքին (41%): 32%-ը վստահում է տեղական ԶԼՄ-ներին, իսկ 35%-ը՝ ԱՀԿ-ին:

Հարցված քաղաքացիների 19%-ը գտնում է, որ կյանքը մինչկորոնավիրուսյան վիճակին կվերադառնա մեկից ավելի տարի հետո, 29%-ի կարծիքով՝ կես տարում։ Քաղաքացիների 9%-ն էլ հավատում է, որ կյանքը շատ շուտով նախկին տեմպին է վերադառնալու։

Նելլի Մելքոնյան