Վարկաբեկվածներին բամփելը հեշտ է․ ՀՀԿ-ի, Ծառուկյանի, Վանեցյանի պես ընդդիմություն կերազի ամեն իշխանություն․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
18.11.2024 | 11:41
Հավաքագրված 18 մլրդ դրամ գումարը դառնալու է նոր ճանապարհ, մանկապարտեզ, կոյուղի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր-անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

– Տավուշի սահմանին ռազմական ակտիվ գործողություններ չկան, սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպայի երկրներ՝ ծեծկռտուք, հանրահավաքներ, հարձակումներ հայկական համայնքի ու դիվանագիտական կառույցների վրա։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ դա ուղղորդվում է Ադրբեջանի պետական կառույցների կողմից։ Ո՞րն է Ձեր գնահատականն այս իրադարձություններին։

– Հուլիսին կարևորագույն իրադարձություններ տեղի ունեցան հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Արձանագրենք, որ տավուշյան սահմանի երկայնքով ՀՀ Զինված ուժերի արժանապատիվ և վստահ կեցվածքի շնորհիվ ՀՀ-ն ձեռք է բերել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդելու ռեալ հնարավորություն, և ես վստահ եմ, որ Ադրբեջանի վերնախավում և այդ երկրի ներսում ընթացող գործընթացները, ինչպես նաև տարբեր երկրներում նրանց կողմից դրսևորվող սադրանքները գալիս են վկայելու, որ, ըստ էության, ցավոտ և դիպուկ թիրախի ենք խփել, և Ադրբեջանը չի հանգստանում։ Բացի այն, որ սահմանին մշտապես դիմում է սադրանքների, հիմա այդ ամենը փորձում է իրենց ժողովրդի միջոցով տեղափոխել այլ մայրցամաքներ ու երկրներ։

Փորձում են թվացյալ հնարավորությունների օգտագործմամբ հասնել հոգեբանական առավելության մեր ժողովրդի ու պետության նկատմամբ։ Այս պրովոկացիաներն ուղղորդվում են Ադրբեջաննի ռազմաքաղաքական իշխանության կողմից։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո պայթեց ադրբեջանական բանակի անպարտելիության միֆը, և որ նաև մենք շարունակեցինք սահմանում մնալ ռազմաքաղաքական օրակարգը թելադրողի դերում՝ հնարավորություն չտալով Ադրբեջանին ստանձնելու թելադրողի կարգավիճակ, մենք ստիպեցինք նրանց մնալ պարտված ժողովրդի կամ պետության սինդրոմի շրջանակում։ Ակնհայտ է, որ նրանց խնդիրը Արցախի հակամարտությունը լուծելը չէ, նրանք զինվում են, ինչը ռեալ սպառնալիք է մեր ժողովրդի գոյությանը։

– Դժվարին դրության ժամանակ են երևում իրական բարեկամներն ու թշնամիները։ Տավուշյան մարտերում Հայկական բանակի հաղթանակները ավելացրին վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, սակայն մենք տեսանք, որ հասարակական-քաղաքական որոշ ուժեր չխուսափեցին լարվածություն հարուցելուց, ռազմաքաղաքական ղեկավարությանը միմյանց դեմ հանելու փորձերից, որ Փաշինյանը կապ չունի, այլ Յուրի Խաչատուրովի որդին է ազատագրում դիրքը։ Ինչպե՞ս կբնութագրեք ներհայաստանյան դրությունն այս և նախորդ օրերին։

– Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգին քիչ թե շատ ծանոթ մարդիկ կհաստատեն, որ անբարոյականություն է և տգիտություն, երբ կորպուսի հրամանատարի մակարդակով տպավորություն ստեղծվի, որ ռազմաքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող օպերացիա է իրականացվել՝ առանց քաղաքական ղեկավարության իմացության։ Մարտական հենակետից մինչև Գլխավոր շտաբի հրամանատարական կետ ուղղակի ենթակայական օղակ է Զինված ուժերում, և այդպիսի ցանկացած օպերացիա ղեկավարվում է առաջին դեմքերի մակարդակով։ Հետևաբար, փորձել նսեմացնել այդ օպերացիայի ռազմաքաղաքական նշանակությունը՝ ինչ-ինչ ներքաղաքական, անձնական, շահադիտական նպատակներով, տգիտություն է և բարոյապես անընդունելի։

Այսպիսի գործընթացներից տարանջատելը ռազմական ղեկավարությանը քաղաքական ղեկավարությունից, նույնպես, կարծում եմ՝ քաղաքական սպեկուլյացիա է։ Հայաստանի Հանրապետությունում որևէ այլ երկրի քաղաքական կամ որևէ շահ սպասարկող քաղաքական ուժերը պետք է շպրտվեն քաղաքական աղբանոց և որևէ դերակատարություն չպետք է ունենան ՀՀ քաղաքական գործընթացների վրա՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքական շահը կսպասարկեն, անկախ նրանից, թե որ երկրի վերնախավի հետ կունենան ենթադրյալ կապեր և որ երկրի շահերը կփորձեն ՀՀ-ում լոկալիզացնել և առաջ մղել։ Իմ կարծիքով՝ այդ քաղաքական ուժերն ու սրանց սպասարկուները տեղ չունեն ՀՀ-ի հանրային կյանքում և քաղաքական գործընթացներում։ Այդ ուժերն անելիք չունեն, և մեր հանրությունը շատ լավ գիտակցում է՝ որ ուժերն են այդպիսին և կան, հետևաբար՝ նրանց նկատմամբ վերաբերմունքն էլ համարժեք է լինելու, չկասկածե՛ք։

– ԲՀԿ-ն, որ շաբաթներ առաջ իշխանություն փոխելու ծրագրով համախմբվել էր ՀՅԴ-ի ու Վանեցյանի կուսակցության հետ, նախ, կարծես թե հետ կանգնեց իր այդ մտադրությունից։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն է լքել այդ խմբակցությունը։ Հիշում ենք վարչապետի խոսքը ԱԺ-ից, որ սեփական ժողովրդի աչքերին նայող ու ստող ուժը չի կարող լինել ԱԺ-ում։ Ինչ եք կարծում՝ արդյո՞ք գործ ունենք ԲՀԿ-ի փլուզման սկզբի հետ։

– Ցանկացած արարքի պետք է տրվի պատշաճ իրավական գնահատական, այսինքն՝ իրավական այնպիսի գործընթաց պետք է տարվի, որ մենք գործ ունենք իրական արդարադատության հետ։ Ձեր նշած ուժերը կամ այլ ուժերի հավակնությունները քաղաքական դաշտում ինձ հասկանալի չեն։ Այդ ուժերն ուղղակի քաղաքական պատասխանատվություն են կրում նախորդ քաղաքական ռեժիմի հետ համատեղ և ՀՀ-ում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են։ Ինձ համար հասկանալի չի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության այլընտրանքը կարող են լինել այդ ուժերը՝ նախկինները, որևէ նոր սաթելիթային դրսևորմամբ, որևէ նոր անձի մարմնավորմամբ։ Չի՛ լինելու, չե՛նք թողնելու, միանգամից ասեմ։ Չեմ կարծում՝ մեր ժողովուրդը կարող է հանդուրժել այդ ուժերի վերադարձը։

Իրենք են ձևակերպել այդ օրակարգը, ինչը ֆիասկո է ապրում, այսինքն՝ ֆալստարտն ակնհայտ է, սա իրենց քաղաքական կարճատեսության ու սխալ հաշվարկի վրա կառուցված մարտավարություն է, որի արդյունքը իրենք քաղում են։ Եկեք անկեղծ լինենք՝ ցանկացած իշխանություն կերազեր ունենալ այսպիսի վարկաբեկված ընդդիմություն, որովհետև այդ վարկաբեկված, հեղինակազրկված ընդդիմության գլխին բամփելը շատ հեշտ է՝ նրանց մեղադրելով հովանավորչության, կոռուպցիայի, տարբեր տարիներին երկրի բնականոն կյանքը մսխելու, ապականելու մեջ։ Այս առումով ամեն իշխանություն կերազի ունենալ այդպիսի ընդդիմություն։ Բայց արդյո՞ք մեր նպատակը վարկաբեկված ընդդիմություն ունենալն է, որովհետև այդ արժեզրկված ընդդիմությունը մետաստազի նման ախտահարելու է քաղաքական դաշտը, վերջնարդյունքում ունենալու ենք հիվանդ հասարակություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան