Գյումրիի սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցների չարաշահումների առթիվ 2 քրգործերն ընդունվել են վարույթ

Լուրեր

07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
07.07.2026 | 11:40
«Ընդդիմադիր բոլոր ուժերը այստեղ պետք է լինեին, չկա իմ կամ քո քաղբանտարկյալ». Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 11:29
Մեսին, Մբապեն ու Հոլանդը ռմբարկուական ռեկորդ են սահմանել աշխարհի առաջնությունում
07.07.2026 | 11:20
ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է 2-րդ բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարին
07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
Բոլորը

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ ապօրինություններ կատարելու վերաբերյալ:

Քննչական կոմիտե տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները, աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, համապատասխանաբար 2020թ. մարտից մինչև հունիս և 2019թ. նոյեմբերից մինչև 2020թ. հունիս ընկած ժամանակահատվածներում, իրենց լիազորությունների շրջանակներում վարձատրություն տված կամ նրանց ներկայացրած անձանց օգտին ապօրինի որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, անձամբ կամ միջնորդի միջոցով տարբեր քաղաքացիներից, շորթմամբ կամ այլ եղանակով պարբերաբար պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ:

Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ սոցիալական աջակցության տարածքային նշված բաժինների աշխատակիցները յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժինների պետերին:

Բացի այդ, նշված բաժինների ղեկավարներն ինչպես անձամբ, այնպես էլ՝ իրենց աշխատակիցների միջոցով, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար, քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը, որի մի մասը աշխատակիցները փոխանցել են բաժնի պետերին, իսկ մի մասը պահել են իրենց:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 312.1-րդ հոդվածի (պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձին, հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը) 1-ին մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 312.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: