Իրանից բողոքի նամակներ կուղարկվեն ՄԱԿ՝ իրանական ինքնաթիռի միջադեպի առնչությամբ

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​առաքելությունը բողոքի պաշտոնական նամակներ կուղարկի կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Անվտանգության խորհրդին՝ ներկայացնելով Բեյրութ թռչող ինքնաթիռի միջադեպի մանրամասները։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​առաքելությունը հաղորդել էր, որ հինգշաբթի Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին հատուկ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Թախտ-Ռավանչին նշել է, որ օդանավը վերադարձնելու ճանապարհին ցանկացած միջադեպի համար պատասխանատվությունը Միացյալ Նահանգների վրա է լինելու։

Բացի այդ, Իրանի ԱԳՆ խոսնակ Աբաս Մուսավին հայտարարել է, որ դեպքի մանրամասները հետաքննվում են, և ամբողջական տեղեկատվություն ստանալուց հետո իրավական և քաղաքականության միջոցառումներ կձեռնարկվեն։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպին արձագանքել է նաև Պենտագոնը։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ F-15 կործանիչն իրանական ուղևորատար ինքնաթիռից անվտանգ հեռավորության վրա է գտնվել։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ի երեկոյան Սիրիայի երկնքում երկու կործանիչ մոտեցել է իրանական Mahan Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին, որն ուղևորվում էր Լիբանան։ Այն հաջողությամբ վայրէջք է կատարել Բեյրութի օդանավակայանում, սակայն վիրավորվել է երեք ուղևոր, ինչպես նաև անձնակազմի մի քանի անդամ: Ըստ իրանական ինքնաթիռի օդաչուի՝ կործանիչներն ամերիկյան էին։

Նելլի Մելքոնյան