Ո՞նց են սահմանադրորեն կարողացել բյուջեի 10%-ը հանել երկրից․ ո՞րն է ձեր ախտորոշումը․ Լարիսա Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
17.11.2026 | 20:09
Վիրավորանքի համար՝ նվազագույնը 1 մլն, զրպարտության համար՝ 2 մլն դրամ․ ԱՆ-ն առաջարկում է փոխհատուցման նոր շեմեր
17.11.2026 | 20:06
Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում է․ նրան ընդունել է Ալիևը
17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ո՞րն է երկրի այն տեսլականը, որ մենք ուզում ենք ունենալ, ո՞րն է ախտորոշումը։ Այս մասին այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ հարց բարձրացրեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

Վերջինս ընդգծեց որ սահմանադրական փոփոխությունների հարցում կարևոր է ախտորոշել անցած 30 տարիների խնդիրները, հասկանալ՝ ինչ է եղել ու դեպի ուր ենք գնում․

«Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե սահմանադրորեն այդ զավթումը եղել է, ո՞նց է եղել։ Ո՞նց է եղել, որ սահմանադրորեն կարողացել են մեր բյուջեի 10 տոկոսը մեր անվտանգության համակարգի ներքո հանել այս երկրից։ Ո՞նց են կարողացել 10 % մեր երեխաներին չկրթել այս երկրում, ո՞նց են կարողացել ապահովել մարդու այսքան չհարգված լինելը, որը դուրս մղեց ժողովրդին։ Պարոն Փաշինյանն ասաց, որ չի լինելու այլևս, չունեն մարդիկ նույն հնարավորությունները, որովհետև 30 տարի 10 %-ը դուրս հանելով, 20 %-ն էլ այստեղ, ամեն ինչ անելով արդեն այդ հնարավորությունը չկա; Մենք ինչպե՞ս ենք դրան վերաբերվում։ Խոսքը հեղափոխությունը իմաստավորելու մասին է․ թե ի՞նչ երկիր է եղել ու ո՞ւր ենք գնում։ Ձեր արածը պետք է այդ կապն ապահովի սահմանադրորեն»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։