Զարուհի Բաթոյանը մանրամասներ է հայտնել մանկատան սան՝ ինքնասպանության փորձի դեպքից

Լուրեր

14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ կեսգիշերին մոտ մանկատան սան՝ ինքնասպանության փորձի դեպքին։

Քաղաքացին, հիշեցնենք, ցանկանում էր նետվել «Հաղթանակ» կամրջից՝ պատճառաբանելով, որ բնակարանի խնդիր ունի, սակայն որևէ մեկը կամ որևէ կառույց չի լուծում այն։ Նա պնդել է, որ մի քանի ամիս շարունակ բարձրաձայնում է իր խնդրի մասին, սակայն ոչ ոք չի արձագանքել:

«Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ հրապարակումներն ինձ ստիպում են մանրամասնել հրապարակել։

Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից 6 տարի, որից հետո 2012թ.-ին դուրս Է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չի հանդիսանում:

2019թ.-ից մինչ օրս առնվազն 5 ահազանգ ենք ստացել այն մասին, որ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարում։ Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել եմ, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։ Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաև, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթևանում, որի ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով՝ մինչև 01.09.2020թ.:

Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով նրա տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ, որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչ: Որոշման ընդունումից հետո նրան առաջարկվել սահմանված կարգով կնքել կացարնի և սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով: Սակայն, նա հրաժարվել է պայմանագրի կնքումից պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր:

Այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնականար գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սաների, այդ թվում վերը նշված քաղաքացուն։

Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների հերոս դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ վարչապետի օգնականների հետ։ Տեղեկությունը այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է նախարարը։