Ցանկացած այլ դատարան պետք է իրավունք ունենա օրենքը հակասահմանադրական ճանաչել․ Արմեն Մազմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
Բոլորը

Բարձրագույն դատական մարմինների միավորման դեպքում կստեղծվի մի դատարան, որը և՛ իրավունքի հարցեր կարող է լուծել, և՛ միաժամանակ այլ արդյունավետ միջոցներ կիրառել։ Այս մասին այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Արմեն Մազմանյանը։

«Կոնցեպտի հիմքում ոչ միայն բարձրագույն դատարանների միացումն է, այլ նաև մեկ այլ առանցքային առաջարկություն, որ բոլոր այլ դատարանները, բացի սահմանադրական կամ բարձր այլ դատարանից, պետք է իրավունք ունենան օրենքը հակասահմանադրական ճանաչել, և մենք դրանով երաշխավորում ենք այն մեխանիզմը, որ եթե այսպես արվի, ապա այդ որոշումը մեխանիկորեն կուղղվի բարձրագույն դատարանին։ Սրանով մենք ի՞նչ հարց ենք լուծում։ Ֆունդամենտային խնդիր, որ հիմա գոյույթուն ունի, դա այն է, որ սովորական բոլոր դատարանները կտրված են Սահմանադրությունից և դա պայմանավորված է ոչ միայն իրավական կրթությամբ, այլ նաև հենց Սահմանադրական դատարանը մնացած դատարաններից տարանջատելուց»,- նշեց Մազմանյանը։

Վերջինս նաև անդրադարձավ կառավարման ձևին և պարլամենտական կառավարման ընտրությանը․ «Այս պահին միգուցե ավելի կարևոր նկատառում պետք է լինի այն, որ մենք մեր կառավարման համակարգը պարբերական և շատ ռադիկալ սթրեսների չենթարկենք։ ի վերջո, որքան էլ մենք ասենք, որ, այո, կիսանախագահականը ավելի նախընտրելի կլիներ իդեալական կոնտեքստում կամ հատկապես 2015-ին, այնուամենայնիվ, պարլամենտական համակարգը մի կառավարման ձև է, որի պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը առավելապես երաշխավորված է, և կարծում եմ՝ մեզ համար լավագույն ընտրությունն է»,- նշեց Մազմանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։