«Մարդիկ կոտորվում, աճեցնում, բերում են, իրենք ասում են՝ ինչ ուզում եք, արեք»․ գյուղմթերքի շուկայի առևտրական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 20:37
2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 20:19
Արագածավան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր
Բոլորը

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում հանրապետության մի շարք մարզերի բնակիչներ՝ պահանջելով վերականգնել Կասյան փողոցի՝ ամառային ամիսներին կազմակերպվող գյուղմթերքի շուկան։ Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ անցյալ կիրակի գնացել են առևտուր իրականացնելու, սակայն թաղապետարանի առևտրի բաժինը, ոստիկանության հետ միասին, թույլ չի տվել։

«Խնդրում ենք պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել այս հարցին։ Ժամանակ կար՝ զբաղվում էին, գյուղնախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները մեզ հետ կապվեցին, թե քննարկումներ են լինում, բայց գալիս հասնում է մի պահ, հարցը հասնում է վարչական շրջանին, որ պետք է թույլ տա, հարցը փակուղի է գնում։ Անցյալ տարի աշնանը պատճառաբանեցին, թե պայմանագրի ժամկետը վերջացել է։ Մեզ համար ամեն ինչը հարմար է եղել, շարժական տաղավարներ ենք տեղադրել, առևտուրն իրականացվել է բացառապես տաղավարներում, ոչ մի խնդիր չի առաջացել։ Խնդիրը եղել է այն, որ մեկ էլ հունվարին որոշվեց, որ տարածք չի տրամադրվում։ Ախր ինչի՞, մարդիկ կոտորվում են, աճեցնում, բերում են, իրենք ասում են՝ ինչ ուզում եք արեք։ Հիմա, քննարկումների արդյունքում, մեզ ասում են՝ քաղաքի տարբեր տեղերում ուզում են տոնավաճառի տեղեր հատկացնել»,- նշեց նա։

Ըստ նրա՝ 2011 թվականից, երբ Կասյան փողոցում տոնավաճառը սկսել է գործել, համատեղ նաև ուրիշ վարչական շրջաններում են փորձել առևտուր կազմակերպել, այդ թվում՝ փակ տարածքներում, սակայն ոչ մի տեղ չի ստացվել։

«Պահանջում ենք, որ գյուղմթերքի շուկան մնա նույն տեղում, աշխատի։ Քաղաքացին ուզում է անմիջապես արտադրողից գնի ապրանքը։ Խնդրում ենք՝ թող մեզ չխանգարեն, մեզ տարածք տրամադրեն, այդ տարածքում սկսենք, հետո, եթե հարմար չենք գտնի, ավելի լավ տարածք կգնանք»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան