Բարձրագույն դատական մարմինների միավորման հայեցակարգը հանրային քննարկումների կարիք ունի․ Եղիշե Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում դատական բարեփոխումների շուրջ քննարկումները հիմնականում եղել են բարձրագույն դատական մարմինների միավորման հայեցակարգի շուրջ։ Այս մասին այսօր ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ։

«Առաջարկվում է միավորել 2 դատական մարմինները 1 դատական ատյան ստեղծելով՝ պայմանականորեն այն անվանելով Գերագույն դատարան։ Գաղափարն այն է, որ միավորվեն սահմանադրական վերահսկողության գործիքները և բարձրագույն դատական մարմնի գործառութային տրամաբանությունը»,- նշեց հանձնաժողովի նախագահը։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ այս հարցում հանձնաժողովի ներսում եղել են քննարկումներ, տարաձայնություններ, որոշվել է, որ այս հարցով կդիմեն նաև միջազգային փորձագետի։

Նա նշեց, որ բարձրագույն դատական մարմինների միավորման հարցը կդրվի նաև հանրային քննարկման։

Մանրամասները՝ տեսանյութում։