Զինծառայողի օրական սննդակարգն ավելի փոքր է, քան ոստիկանինը

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբսահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):

Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:

Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։

Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։

Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։

Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։

 

Ռաֆայել Աֆրիկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»