Ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական ՀՕՊ ուժերի հաջողությունները․ Սերգեյ Մինասյան

Լուրեր

21.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.05.2026 | 23:14
Իրանը ռազմարդյունաբերական բազան վերակառուցում է սպասվածից արագ՝ արդեն արտադրելով ԱԹՍ-ներ. CNN
21.05.2026 | 23:00
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:15-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
21.05.2026 | 22:47
Հերհերի ջրամբարից առաջիկա օրերին ծավալային ջրհոսք կլինի․ բնակիչներին կոչ են անում զգոն լինել
21.05.2026 | 22:34
Իսրայելական «KAN» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար. Հանրային ՀԸ
21.05.2026 | 22:22
«Կարված գործ է». Թևանյանը հիշեցրել է, որ 2024-ին պատգամավոր չէր, ՔԿ-ն հակակարձում է՝ գիտենք
21.05.2026 | 22:00
Անդրանիկ Թևանյանին վերագրվող մեղադրանքը, ենթադրաբար, առնչվում է Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ԱԺ փակ նիստին
21.05.2026 | 21:54
Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամական պետության»
21.05.2026 | 21:40
Ե՞ս եմ կաշկանդված. Գագիկ Ծառուկյանը չպատասխանեց իր տղայի վերաբերյալ հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 21:27
Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել
21.05.2026 | 21:12
Հունական դատարանն Ադրբեջանի քաղաքացուն դատապարտել է 7 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՆԱՏՕ-ի ավիաբազան լրտեսելու համար
21.05.2026 | 21:03
Անդրանիկ Թևանյանին առնչվող գործ է հարուցվել պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց գաղտնի նյութեր տալու ենթադրյալ դեպքով
21.05.2026 | 21:00
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․Մոսկվա, թե Բրյուսել․ ՀՀ-ն՝ արտաքին քաղաքական խաչմերուկում
21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
Բոլորը

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հատկանշական է համարում այն, որ Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ընթացքում թիրախավորել է հայկական խաղաղ բնակչությանը, մինչդեռ ՀՀ Զինված ուժերը խուսափել են պատասխան կրակոցներից, որոնք կարող էին թիրախավորել ադրբեջանական բնակավայրերը: Այս մասին դեսպան Սերգեյ Մինասյանն ասել է «Արարատ» պարբերականին տված հարցազրույցում:

«Առաջին հերթին պետք է նշել, որ դեպքերը տեղի են ունեցել հենց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Ադրբեջանական կողմը մի քանի անգամ հարձակման փորձ է կատարել հայկական մարտական դիրքերի վրա, այդ թվում՝ օգտագործելով հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ընդ որում, այդ դիրքերը գտնվում են ոչ թե սահմանին, այլ Հայաստանի տարածքի ներսում, բացի այդ՝ հայկական խաղաղ բնակավայրերը գտնվել են ադրբեջանական հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատարած կրակի տա»,- նշել է դեսպանը։

Մինասյանի խոսքով՝ հուլիսյան մարտերի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները՝ մեծամասամբ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների դեմ պայքարում։

«ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այդ օրերին ադրբեջանական բանակը կորցրել է 13 ԱԹՍ, ևս մեկը՝ Orbiter 3-ը, խփվել է այդ օրերին Լեռնային Ղարաբաղում։ Հատկանշական է, որ շնորհիվ հայկական հակաօդային պաշտպանության գործողությունների՝ փաստացիորեն առաջին անգամ ոչնչացվել է իսրայելական արտադրության բարձր տեխնոլոգիական կազմակերպության արտադրանք հանդիսացող՝ Hermes 900 ԱԹՍ, իսկ մյուս կամիկաձե-ԱԹՍ-ն՝ Sky-Striker, նույնպես առաջին անգամ իջեցվել և գրավվել է հայ զինվորների կողմից։ Այս իրադարձությունները որոշիչ ազդեցություն են ունեցել ադրբեջանական ռազմական ղեկավարության վրա, քանի որ վերջինս պատրանք է ունեցել, թե օգտագործելով վերջին սերնդի բազմամիլիարդանոց ռազմական տեխնիկա, կունենա ռազմական գերակայություն Հայաստանի և Արցախի հանդեպ։ Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ոչ հաճելի անակնկալի է եկել՝ հանդիպելով մի կողմից ադրբեջանական բանակի անկարողությանը լայնամասշտաբ կերպով օգտագործել իրենց ԱԹՍ-ները, իսկ մյուս կողմից նույն ռամատեխնիկան օգտագործելու մեջ հայկական կողմի արդյունավետությանը։ Այդ հանգամանքը, այլ պատճառների շարքում, ամենայն հավանականությամբ, իր ազդեցությունն է ունեցել նրա վրա, որ ադրբեջանական բանակն ուժեցացրել է ՀՀ տարածքում գտնվող բնակավայրերի վրա հարձակումները։

Ավելին, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով, որ ադրբեջանական բանակը կարող է հրթիռային հարվածներ իրականացնել Մեծամորի ատոմակայանի վրա։ Ակնհայտ է, որ նմանօրինակ պաշտոնական սպառնալիքներն այլ բան չեն, քան միջազգային հումանիտար իրավունքի և մասնավորապես Ժնևյան կոնվենցիաների 1-ին լրացուցիչ արձանագրության դիտավորյալ խախտում»,- նշել է դեսպանը։