Դատապարտյալի կողմից «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

21.05.2026 | 20:57
ՆԳՆ-ն սահմանափակել է ֆիշինգային SMS-ների տարածումը, բայց վտանգը պահպանվում է iMessage և RCS հարթակներում
21.05.2026 | 20:51
Երկու ԱԹՍ-ներ խախտել են Լիտվայի օդային տարածքը. Լատվիան երրորդ օրն անընդմեջ օդային տագնապ է հայտարարել
21.05.2026 | 20:43
Փաշինյանի հանրահավաքը Արտաշատում․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 20:28
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն կիրականացնի
21.05.2026 | 20:15
Փշոտ վարդեր՝ Երևանի ու Մոսկվայի միջև. ինչու է ՌԴ-ն արգելում Հայաստանից ծաղկի ներմուծումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 20:00
Տիպիկ գործակալական գործունեություն է, երբ Սամվել Կարապետյանը պնդում է, թե 300 000 ադրբեջանցի է ՀՀ գալու․ չկա՛ նման օրակարգ․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 19:54
Պիտի նենց գետինը մտնի, որ ժողովրդի աչքին չերևա. Ծառուկյանը` Փաշինյանին
21.05.2026 | 19:40
ԵՊՀ ռեկտորը կիսվել է Պապիկյանի՝ Կարապետյաններին քննադատող գրառմամբ․ Հովհաննես Հովհաննիսյանը պարզաբանում չներկայացրեց՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է
21.05.2026 | 19:22
Factor TV-ի հրապարակումից հետո «Ականատես» դիտորդական առաքելությունը դիմելու է դատարան ՔՊ-ի քարոզարշավին մշակույթի տան անձնակազմի և սաների ներգրավման փաստով
21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականի կողմից  զեկուցագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ին, սահմանված կարգով, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ բացել են խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով անսպասելիորեն վնասվածք է պատճառել ՔԿ հիմնարկի աշխատակիցներից մեկի ձախ թիակի հետին հատվածին: Մյուս աշխատակիցը, վնասազերծելու նպատակով, փորձել է վերցնել ածելին, սակայն դատապարտյալը նույն ածելիով վնասվածքներ է պատճառել նաև նրա դեմքի և պարանոցի հատվածներում:

Շարունակելով Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել է նաև ինքն իրեն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, ՔԿ հիմնարկի աշխատակիցներին հասցված վնասվածքների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը հանցագործության գործիք հանդիսացող ածելին փոխանցել է վարույթն իրականացնող մարմնին: