ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել վերանայել Ադրբեջանին ու Հայաստանին տրվող օգնության չափերը

Լուրեր

07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
Բոլորը

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ կոչ անելով վերանայել Ադրբեջանին տրվող աջակցությունը, ինչպես նաև ավելացնել Հայաստանին տրվող օգնության չափը։ Կոնգրեսականի ելույթը հրապարակել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Ջիմ Կոստան, մասնավորապես, ասել է․ «Հուլիսի 12-ից սկսած՝ ադրբեջանցի զինվորները մոտեցել են հայկական սահմանին և Տավուշի մարզում կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ: Դրանից հետո հակամարտությունը, ցավոք, սրվել է: Ադրբեջանական ուժերը հարվածել են հայկական դպրոցներին, գործարաններին․ այն գործարանին, որն արտադրում է համավարակի ընթացքում այդքան անհրաժեշտ անձնական պաշտպանիչ միջոցներ։

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հիմա, առավել քան երբևէ, կենսական կարևորություն ունի Արցախի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելը:

Անմիջապես պետք է վերանայվի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը, քանի որ Ադրբեջանի գործողությունները համապատասխան չեն։ Ինչպես նաև պետք է ավելացվի Հայաստանին տրվող օգնությունը՝ Ադրբեջանի այս ագրեսիային դիմակայելու համար: Երեկվա հատկացումների օրինագծում 20 միլիոն դոլար է ավելացվել Հայաստանին տրվող գումարին։

Գործընկերներիս հորդորում եմ աջակցել օրինագծին և անհապաղ քայլեր ձեռնարկելու կոչ անել ՝ դատապարտելով Ադրբեջանի խայտառակ գործողությունները»։