Ավստրիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
Քաղաքականություն
23.07.2020 | 11:48Ավստրիան ավարտին է հասցրել Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։
«2020թ. հուլիսի 22-ին Ավստրիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։