Տպավորություն է՝ ՀՀ խաղաղ բնակիչների դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ մահաբեր զինատեսակներ արտադրողները. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հուլիսյան հաղթական դեպքերից հետո մեր դիրքորոշումն ամրապնդել ենք, որը մի քանի կետով է արտահայտվում:

«Առաջին՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը և այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը:

Երկրորդ՝ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ:

Երրորդ՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Չորրորդ՝ բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում:

Հինգերորդ՝ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին: Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ օտարերկրյա գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: