Բուլղարիայի մայրաքաղաքում զանգվածային ցույցերը վերսկսվել են

Լուրեր

07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
Բոլորը

Զանգվածային բողոքի ցույցերը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում վերսկսվել են այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է անվստահություն հայտնել երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ցուցարարները սկսել են հավաքվել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի վարչակազմի շենքի դիմաց՝ «Մենք անվստահության իրական քվե ենք» կարգախոսով:

Ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Նրանք երթ են կազմակերպել՝ պահանջելով կառավարության և երկրի գլխավոր դատախազի հրաժարականը, ինչպես նաև նոր ընտրությունների անցկացում: Ցուցարարները մայրաքաղաքի կենտրոնում ժամանակավորապես արգելափակել են երթևեկությունը։

Այսօր առավոտյան Բուլղարիայի Ազգային ժողովի 240 անդամներից 124-ը դեմ են արտահայտվել Բորիսովի կառավարության հրաժարականին: Սա Բուլղարիայի ներկայիս կառավարությանն անվստահություն հայտնելու հինգերորդ փորձն է: Ինքը՝ վարչապետ Բոյկո Բորիսովը, հուլիսի 21-ին Բրյուսելում մասնակցում էր ԵՄ գագաթնաժողովին:

Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Դենիցա Սաչևայի խոսքով՝ կառավարությունը պետք է մնա, կատարի իր պարտականությունները և պատրաստվի հերթական խորհրդարանական ընտրություններին:

«Երբ ինքնաթիռում խառնաշփոթ է սկսվում, անձնակազմը չպետք է փոխվի», – ասել է նա։