Ասադի կուսակցությունը հաղթել է Սիրիայի խորհրդարանական ընտրություններում

Լուրեր

17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հուլիսի 19-ի Սիրիայում անցկացված ընտրությունների արդյունքում խորհրդարանում իշխող կոալիցիան կորցրել է 23 տեղ, սակայն, ամեն դեպքում, պահպանել է մեծամասնության դիրքերը։ Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33%-ը, գրում է ՌԲԿ-ն։

«Ազգային առաջադիմական ճակատ» կոալիցիան, որը գլխավորում է երկրի գործող ղեկավար Բաշար Ասադի «Բաաս» կուսակցությունը, ստացել է խորհրդարանի 250 տեղերից 177-ը:

Ի տարբերություն 2016 թվականի ընտրությունների, երբ երկրի տարածքի կեսից ավելին չէր վերահսկվում կառավարության կողմից, այս տարի քվեարկությունը կազմակերպվել է Սիրիայի 70%-ը կազմող հատվածում։ Բացվել են ավելի քան 7 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում գտնվող սիրիացիները, ներառյալ փախստականները, չեն կարողացել մասնակցել ընտրություններին:

Ընդդիմադիրները կարծում են, որ ընտրություններն ընդհանրապես չէին կարող անցկացվել՝ մինչև ՄԱԿ-ի հովանու ներքո նոր Սահմանադրության ընդունումը, որը պետք է մշակեր Ժնևում գտնվող Սահմանադրական հանձնաժողովը, սակայն դրա աշխատանքները դադարեցված են: Սիրիայի Սահմանադրությունն արդեն փոխվել է ռազմական հակամարտության բռնկումից հետո, բայց առանց ընդդիմության և միջազգային հանրության մասնակցության։ 2012թ․ փոփոխությամբ ընդլայնվեց խորհրդարանի՝ գործադիր իշխանությանը վերահսկելու իրավունքը:

Հիշեցնենք, որ քվեարկությունը պետք է տեղի ունենար ապրիլի 13-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց մինչև մայիս։ Մայիսին էլ նոր օր նշանակվեց՝ հուլիսի 19-ը, չնայած այն փաստին, որ համաճարակի հետ կապված իրավիճակը չի բարելավվել:

Հավելենք նաև, որ Սիրիայի խորհրդարանում հայազգի երեք պատգամավոր կլինի։