ՍԴ ճգնաժամի լուծումը կիսալուծում է․ դատական ամբողջ համակարգը պետք է քննազտվի․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
Բոլորը

Factor.amի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

– Պարո՛ն Բարսեղյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Առաջիկայում ԱԺ-ն կընտրի ՍԴ երեք նոր դատավորների։ Առայժմ կոնկրետ անունները հայտնի չեն, բայց թեկնածուներ շրջանառվել են։ Ինչ եք կարծում՝ նոր անդամների ընտրության փուլից հետո մենք կունենա՞նք իրապես անկախ Բարձր դատարան։

– Պետք է ասեմ, որ այս ամբողջն ավելի որակյալ և ավելի շուտ պետք է լիներ՝ դեռ մեկ տարի առաջ։ Մեկ տարի ուշացրել է իշխանությունը, փաստորեն, բայց նաև կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի նոր կազմի ընտրությամբ չէ միայն, որ մենք պետք է ունենանք արդար դատական համակարգ։ Տպավորություն ունեմ՝ իշխանությունը կա՛մ կարողություն չունի, կա՛մ ցանկություն չունի փոխելու դատական համակարգը և զբաղված է հատվածական լուծումներով, որը շատ նման է հրդեհ մարելու մարտավարությանը՝ որտեղ կրակ է բռնկվում, գնանք այնտեղ մարենք։ Դատական համակարգի արմատական փոփոխություն տեղի չի ունենում, և տեղի չի չունենում, այսպես կոչված, վեթինգը։ Կարելի է ոտքով էլ գնալ Չինաստան, կարելի է հեծանիվով էլ գնալ, կարելի է օդանավով էլ գնալ, կարելի է ինքնաթիռով էլ գնալ, և սրանք էլ հատվածական լինելու ապացույցներ են։ Այսինքն՝ բոլոր դատավորները քննազտման պիտի ենթարկվեին՝ վարքն ու բարքը, բարոյականությունը, պրոֆեսիոնալ որակը պետք է քննվեր։ Ինձ հակաճառելու կարիք չունի իշխանությունը, ես ինձ չեմ գերագնահատում։ Համակարգը, որը փչացած է, պիտի մաքրվի, դժվար է լինելու, բայց պիտի մաքրվի, որ սկսի գործել։ Ի՞նչ է պետք, որ Մնացական Մարտիրոսյանը քննազտման ենթարկվի, ինչ-որ մի քրեական գործով հիմքե՞ր պիտի լինեն, հանցակա՞զմ պետք է լիներ։ Բայց չուզեց այս իշխանությունը քննազտման ենթարկել բոլոր դատավորներին, երևի թե պարոն Բադասյանի՝ ահուսարսափի ներկայացմամբ։

– ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչի մասին հայտարարում էր իշխանությունը, այսպիսով կարո՞ղ ենք լուծված-ավարտված համարել։ Գիտենք, որ ՄԻԵԴ են դիմել պաշտոնից զրկված դատավորները, ընդդիմադիրներից էլ պնդում են, որ ճգնաժամը դեռ նոր է սկսվում։ Ո՞րն է Ձեր կարծիքը։

– Ավելի մեծ վստահության քվե ունենալու տեսանկյունից, կարծում եմ, ճգնաժամը կվերանա։ Բայց սա ճգնաժամի համակարգային վերացում չէ, ամբողջ դատական համակարգը՝ ամենաստորին ատյանից մինչև վերին ատյան, պետք է արմատապես քննազտվի։ Այս մասին շատ ենք խոսել, շատ ենք գրել, փաթեթ ենք գրել ու առաջարկել։ Ուղղակի, երևի, պետք է ընդունել, որ այս ԱԺ-ի կամ իշխանության կարողությունն այդպիսին է՝ չտեսնել համակարգային խնդիրը համակարգային կերպով լուծելու ճանապարհը։ Ակնկալել, որ համակարգային լուծելու խնդիրը պետք է ստանձնեն, անհույս է, ուղղակի պետք է ջանանք, որ ընտրությունները Հայաստանում անցնեն ազատ և արդար՝ հետզհետե իշխանության որակը բարելավելով։ Այս լուծումները կիսալուծում են։ ՍԴ ճգնաժամի լուծումը կիսալուծում է, համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ դատական համակարգում։

– Անդրադառնանք սահմանային վերջին դեպքերին։ Ինչպես տեղյակ եք՝ հակառակորդ երկիրը երեկ ևս ներթափանցման փորձ է արել, վերստին հետ շպրտվել ու, կարծես թե, նրանց զինվորներից ծուղակում են մնացել։ Պարո՛ն Բարսեղյան, ինչպե՞ս եք գնահատում այս օրերին մեր միջազգային գործընկեր կառույցների, դաշնակից և բարեկամ պետությունների արձագանքը, օրինակ՝ ՀԱՊԿ-ի արձագանքը։

– Ես նույնիսկ երկրորդական չասեմ, հինգերորդական եմ համարում արտաքին գնահատականները և վերաբերմունքը, սպասել, թե այս երկիրը ինչ կասի, այն երկիրը ինչ կասի։ Իմ համոզմունքը հետևյալն է՝ Հայաստանը պետք է լինի շատ հզոր երկիր բոլոր հնարավոր ոլորտներում՝ գիտություն, կրթություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, իհարկե նաև՝ պաշտպանություն։ Ուժե՞ղ է երկիրը, մնացած խաղացողները՝ դաշնակիցներ, ձևական դաշնակիցներ, թշնամիներ, հաշվի են նստելու քեզ հետ։ Այսինքն՝ Հայաստանը պիտի լինի հզոր երկիր, և անպայմանորեն բոլորը կսկսեն հաշվի առնել, կսկսեն ի գիտություն ընդունել, որ այստեղ կա շատ կարևոր խաղացող, որը չի ենթարկվում պարտադրանքին և իր շահն է հետապնդում և պաշտպանում է դրանք։ Հզոր լինի երկիրը, ավելի լավ կպաշտպանի։ Չարժե շատ ապավինել կոչերին, հայտարարություններին, ուղղակի չարժի։

ՀԱՊԿ-ի հետ կապված՝ նոր չէ, որ հանրային դժգոհությունները կան։ Ես ախ ու վախ եմ լսում հանրության շրջանում՝ ողբերգական տոնայնությամբ, բա ո՞ւր է ՀԱՊԿ-ը, բա ի՞նչ եղաք, նույնը հնչում է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների մասին։ Գերագնահատել այդ ձևական դաշինքը չարժե, հույսեր կապել դրսի ուժերի հետ, վաղուց մեր պատմությունից քաղած դասերը խրատ են և ցուցում, որ չարժի ապավինել, մենք ենք մեզ օգնելու։ Չեն օգնելու, ժողովո՛ւրդ ջան, ամեն երկիր իր շահն է պաշտպանում։ ՀՀ-ն ցույց տվեց, որ վերջին երկու տարում կամ Ապրիլյան պատերազմից հետո՝ վերջին չորս տարում, որոշակի պաշտպանական կարողություններ է զարգացրել, և կարողանում է արժանապատվորեն պաշտպանել իր շահերը։ Դաշնակիցներին ապավինողները, նրանցից ինչ-ինչ բաներ ակնկալողները պիտի զսպեն իրենց ակնկալիքները։ Եթե դու ուժեղ ես, բոլորն սկսում են հավաքվել կողքդ, բարևել, ջան ասել ու ջան լսել, օգնելու ջանքեր ներդնել։

– Մինչ Տավուշի սահմանում լարված էր, ռուսական իշխանության քարոզչամիջոց «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոշտ և վիրավորական արտահայտություններով քննադատեց Հայաստանի իշխանությանը՝ հանդիմանելով, որ մեր երկիրը չի ճանաչել Ղրիմը, որ Ռոբերտ Քոչարյանին՝ Ռուսաստանի դաշնակցին, ցուցադրաբար կալանավորել է։ Եվ այսքանից հետո, ըստ նրա, Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքելու Հայաստանի վրա։ Այսպիսի տեքստը ռուսական մեդիակայսրության ղեկավարի շուրթերից ինչի՞ մասին է խոսում։

– Մարգարիտայի ստեղծագործությունները ես չեմ ընթերցում և այդպես հետևողական չեմ, ինչպես շատ-շատերն են։ Ես ստիպված եղա մի քանի բան կարդալ այն բանից հետո, երբ Ֆեյսբուքում հերթական աղմուկն էր։ Ուզում եմ բոլորին կոչ անել ընդհանրապես չգերագնահատել նման հայտարարությունները։ Դրանք իրական քաղաքականության մեջ ընդհանրապես դեր չունեն, եթե ունեն, ապա չնչին՝ կարճաժամկետ։ Ավելի շատ արձագանքներ եմ կարդացել։ Մի արձագանք կարդացի՝ թե բա՝ հայ ժողովուրդ, դուք չե՞ք հասկանում, որ Պուտինն է իր ասելիքն ասում Մարգարիտա Սիմոնյանի միջոցով։ Մտածում եմ՝ լավ, Պուտինը ուրիշ հնարավորություն չունի՞ Հայաստանի իշխանություններին ինչ-որ բան ասելու, հա երևի՝ Կրեմլը ասում է՝ «Մարգո՛ ջան, էս բանն ասա, մենք անհարմար ենք զգում»։ Չարժե գերագնահատել նրա հայտարարությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան