«Սահմանամերձ համայնքներին աջակցությունը համազգային առաջնահերթություն է»․ նախագահը կոչ է արել միանալ «Հայաստան» հիմնադրամի արշավին

Լուրեր

08.07.2026 | 12:46
Ալի Խամենիի մարմինն Իրաքում է․ հազարավոր մարդիկ են մասնակցել հուղարկավորության երթին
08.07.2026 | 12:39
«Ռեալից» հեռացած Ալվարո Արբելոան նոր թիմ ունի
08.07.2026 | 12:28
Կիևում և Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան, տուժել է ավելի քան 20 մարդ
08.07.2026 | 12:21
Ծառուկյանի բենզալցակայանում ստուգումներ են․ ըստ ՊԵԿ-ի՝ պետությանը պատճառվել է շուրջ 500 մլն դրամի վնաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 12:10
ՀԷՑ-ի վարկից շուրջ 50 մլն դոլար մարվել է // Որոշ շրջաններում հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
08.07.2026 | 11:59
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ
08.07.2026 | 11:49
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում առաջին անգամ կիրառվում է կամուրջների հեծանների մոնտաժման նոր տեխնոլոգիա
08.07.2026 | 11:42
Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ առավոտյան վազքի է դուրս եկել Անկարայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 11:33
Չարենցավանի դատարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
08.07.2026 | 11:31
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովի և Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարաններին, Վորոնեժում՝ ռազմական օդանավակայանի
08.07.2026 | 11:20
Մեսին շարունակում է ռեկորդներ սահմանել աշխարհի առաջնությունում
08.07.2026 | 11:09
Դատախազությունը պահանջում է ՀՀ-ին վերադարձնել Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ի տիրապետության տակ գտնվող հողատարածքը, բնակելի տները և նավակայանը
08.07.2026 | 11:02
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ընտրողներին ուղղորդել է քվեարկել դաշինքի օգտին․ ՔԿ
08.07.2026 | 10:52
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.39%-ով և կազմել 4145.30 դոլար
08.07.2026 | 10:39
ԱՄՆ-ը հարվածել է Իրանին․ Թեհրանը պատասխանել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հարվածներով
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել է «Սահմանային համայնք­ների հզորացում» համահայկական դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավա­­քված ողջ գումարն ուղղվելու է սահմանային համայնքների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այդ կապակցությամբ կոչով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները մեզ կրկին մղում են Հայրենիքի շուրջ համախմբվելուն և մեր ջանքերը նրա պաշտպանությանն ու հզորացմանն ուղղելուն:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ, տասնամյակներ շարունակ լինելով ագրեսիվ գործողությունների թիրախում, Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներն ամուր կանգնած են իրենց հողին և դարձել են մեր անսասան սահմանապահները։ «Սահմանամերձ համայնքները Հայաստանի և Արցախի անվտանգության համար ռազ­մա­­վա­րական նշանակություն ունեն, ուստի այդ համայնքներին անվտանգային, տնտե­սա­կան և սոցիալական աջակցությունը համազգային առաջնահերթություն է»,- ասվում է Հանրապետության նախագահի խոսքում։

Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, Հայաստանում և սփյուռքում գործող կուսակցություն­ներին և կազմակերպու­թյուններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները: Դրամական փոխան­ցումները կարող են կատարվել «Հայաստան» համահայկական հիմնա­դրամի www.himnadram.org­ կայ­քում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվելով Հիմնադրամի տեղական կազմակերպու­թյունների ներկայա­ցու­ցիչների հետ՝ հավաքված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով։

«Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,- ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչում։