ԱՄՆ քաղաքացիները ստորագրահավաք են սկսել՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու պահանջով

Լուրեր

29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
Բոլորը

ԱՄՆ քաղաքացիները Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաք են նախաձեռնել, որով պահանջում են դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունն ու USAID-ի կողմից հատկացվող ֆինանսավորումը։

Ստորագրահավաքին կցված հայտարարության մեջ նշված է․ «Ամերիկացի հարկատուներից ստացվող ավելի քան 1․5 միլիարդ դոլար վատնվում է ավտորիտար կառավարության ֆինանսավորման համար, որը ղեկավարվում է նավթով հարուստ օլիգարխ Իլհամ Ալիևի և նրա կնոջ կողմից: Այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար։

Ադրբեջանական արժեքները չեն համընկնում Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների հետ և ոչ մի օգուտ չեն բերում ժողովրդին։

Մենք ՝ ամերիկացի ժողովուրդը, ցանկանում ենք դադարեցնել Ադրբեջանի ամբողջական ֆինանսավորումն ու օգնությունը և այդ գումարներն ուղղել այլ վայրեր, ինչպիսիք են փոքրամասնությունների հնարավորություններն ու բարգավաճումը, կրթությունն ու պետական այլ ծրագրեր։ Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին»։

Հուլիսի 20-ին մեկնարկած ստորագրահավաքին 2․000-ից ավելի քաղաքացի է միացել։ Մինչ օգոստոսի 19-ը ևս 97․971 ստորագրություն է անհրաժեշտ, որպեսզի Սպիտակ տունն արձագանքի։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանական հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի:

Նելլի Մելքոնյան