Ռուստամ Բադասյանը՝ Կարեն Անդրեասյանին և Արտակ Զեյնալյանին ՍԴ դատավոր ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխություններին հաջորդող քայլեր չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է նշված օրենքը:

Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ երեք դատավորները՝ Ավինա Գյուլումյան, Հրանտ Նազարյան և Ֆելիքս Թոխյան, այլևս ՍԴ դատավորներ չեն:

Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի թեկնածուներին, Բադասյանն ասաց. «Երբ ՍԴ դատավորի թեկնածուն կընդգրկվի Կառավարության համապատասխան նիստում, կտեսնեք, որ Կառավարությունը թեկնածու ունի արդեն: Քանի դեռ նման բան նիստում ընդգրկված չէ, նշանակում է՝ Կառավարությունը թեկնածու չունի: Կան սկզբունքներ, թե ինչ ճանապարհով, մեր կարծիքով, պետք է ՍԴ-ի և առհասարակ դատական մարմինների ձևավորումը տեղի ունենա: Թեկնածուները պետք է հնարավորինս ապաքաղաքական անձինք լինեն և այնպիսի անձինք, որոնք կարող են ապահովել դատական իշխանության անկախությունը իրենց մասնակցությամբ: Ես չեմ կարող ասել, թե ում թեկնածություններն են դիտարկվում: Վստահ չեմ կարող ասել՝ հուլիսի վերջին, թե օգոստոսի սկզբին, բայց կարծում եմ՝ այդ ժամանակներում կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: