Աշխարհում COVID-19-ի դեպքերը գերազանցել են 15 միլիոնը, մահացել է 619 հազարից ավելի մարդ․ Worldometers

Լուրեր

29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
Բոլորը

Նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հաստատված դեպքերն աշխարհում հատել են 15 միլիոնի շեմը։ Դրանց թվում վարակման ակտիվ դեպքերը 5․3 միլիոնից ավելի են։ 63․634 հազար մարդ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։ Հիվանդությունից մինչ օրս 619․647 քաղաքացի է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք COVID-19-ի համաշխարհային վիճակագրությունը ներկայացնող worldometers.info կայքից։

Հաստաստված դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է։ Այստեղ մինչ օրս 4 միլիոնից ավելի մարդ է վարակվել։

2-րդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 2․1 միլիոն հաստատված դեպքով, իսկ 3-րդ տեղում՝ Հնդկաստանը՝ 1․1 միլիոն դեպքով։ 4-րդ տեղում Ռուսաստանն է՝ 783 հազարից ավելի հաստատված դեպքով, իսկ 5-րդ հորիզոնականում՝ Հարավային Աֆրիկան, որտեղ վարակման դեպքերը 381 հազարից ավելի են։

Աշխարհում COVID-19-ից ամենամեծաթիվ մահերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ գրեթե 145 հազար։ Եվրոպայում վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը Մեծ Բրիտանիայում է․ այստեղ մինչ օրս 45․422 մարդ է մահացել։

Նելլի Մելքոնյան