Ուկրաինայի Լուցկ քաղաքում ավտոբուսի մեջ պատանդառված ուղևորներն ազատ են արձակվել

Լուրեր

29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
29.08.2026 | 13:49
Արտակ Քամալյանը վերանշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում
29.08.2026 | 13:33
Սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով. Լևոն Ազիզյան
29.08.2026 | 13:16
Երիցվանքում պեղումների առաջին փուլն ավարտվել է․ հայտնաբերվել են նոր տվյալներ համալիրի պատմության մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ուկրաինայի Լուցկ քաղաքում երեկ առավոտից ավտոբուսում պատանդ վերցված քաղաքացիներն ազատության մեջ են։ Հանցագործությունը կատարած տղամարդը կալանավորված է։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոյին։

Պաշտոնյան ֆեյսբուքյան գրառում է կատարել դեպքի վերաբերյալ․ «Բոլոր պատանդներն ազատ են։ Ահաբեկիչը կալանավորված է»։

Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ ազատ արձակված պատանդների թիվը 13 է։ Երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը ճեպազրույցի ընթացում հայտնել է, որ պատանդների շրջանում վիրավորներ չեն եղել։

Դեպքին նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է անդրադարձել՝ նշելով, որ ահաբեկչությունն Ուկրաինայում տեղ չունի։

«Մարդկային կյանքն ամենակարևոր արժեքն է։ Մենք ոչ ոքի չենք կորցրել։ Այսօր հարազատներն ու մտերիմները կարող են գրկել բոլոր նրանց, ովքեր տուժել են թիրախի տակ գտնվող ավտոբուսի մեջ լինելով։ Ոչ մի երկրում ահաբեկչությունը տեղ չունի»,- ասել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան անհայտ տղամարդը զանգահարել էր Ուկրաինայի ոստիկանություն և հայտնել ուղևորներով լի ավտոբուս պատանդ վերցնելու մասին ու սպառնացել պայթեցնել այն։ Նա պահանջել էր, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱԱԾ ղեկավարը և եկեղեցիների ղեկավարները տեսանյութ հրապարակեն, որտեղ կհայտարարեն, թե իրենք «օրենքով ահաբեկիչներ են»:

Ավելի ուշ երկրի Ներքին գործերի փոխնխարար Անտոն Գերաշչենկոն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ուղևորներով լի ավտոբուսը պատանդ վերցրած անձը ծնունդով Ռուսաստանից է։

«Նա Ուկրաինայի քաղաքացի, 1975 թվականին ծնված Մաքսիմ Կրիվոշն է, որը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Գայ գյուղում։ Նախկինում ծանր հանցագործություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է և, ընդհանուր առմամբ, շուրջ 10 տարի ազատազրկված է եղել՝ պատիժը կրելով ուղղիչ աշխատանքային գաղութներում»,- գրել էր Գերաշչենկոն՝ հրապարակելով տղամարդու լուսանկարը։

Նելլի Մելքոնյան