«Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին»․ Գարեգին Բ-ն զինվորական հոսպիտալում տեսակցել է վիրավոր զինծառայողներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.07.2026 | 15:44
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 15:42
Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը
07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
Բոլորը

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը եղավ տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում՝ հայրապետական իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրյա հերոս զինվորներին։

Իր աղոթքը հնչեցնելով յուրաքանչյուր զորականի բժշկության համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց հայորդյաց քաջարի ոգին, որի շնորհիվ մեր ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ, ապահովության զգացումով։

«․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Աստծո Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին և զինվորներին, որպեսզի շարունակեն իրենց քաջագործություններով հպարտություն պարգևել մեր ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը նաև հավելեց, որ Հայոց Եկեղեցին և ողջ ժողովուրդն այսօր աղոթքով զորավիգ ու աջակից է հայրենյաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտության զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլև սփյուռքի հայությունը։ Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու», – ասաց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։

Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը զրույց ունեցավ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարևոր ծառայության, նվիրումի և մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջության վերականգնման։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև այցելեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մատուռ, ուր աղոթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։