Հերթական սկանդալը Ադրբեջանի ԱԳՆ-ում․ մեկ միլիոն դոլար՝ Ուկրաինայում դեսպան նշանակվելու համար

Լուրեր

07.07.2026 | 15:44
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 15:42
Ընտրակաշառքի գործով վարույթներ կան, տվյալներ՝ ոչ. իրավապահները չեն բացահայտում ձերբակալվածների թիվը
07.07.2026 | 15:31
2012 թ-ին ՊՆ-ի վաճառած հողամասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր է ճանաչվել
07.07.2026 | 15:20
Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք չեն կարողանա բուսասանիտարական բեռներ արտահանել առևտրային քանակով․ ՍԱՏՄ
07.07.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ // Պայթյուն Դամասկոսում՝ Մակրոնի այցի ժամանակ․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 15:02
Ադրբեջանն ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին հրավիրված երկրների շարքում է
07.07.2026 | 14:51
Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն
07.07.2026 | 14:42
Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը 1-ին կիսամյակում ռեկորդային է եղել․ Պապոյան
07.07.2026 | 14:30
Հորմուզի նեղուցում հարվածից հետո հեղուկ գազ տեղափոխող լցանավը հրդեհվել է
07.07.2026 | 14:21
Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել
07.07.2026 | 14:13
Կադաստրային արժեքը մոտ 4,6 մլրդ դրամ․ ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող հողամասը․ Փաշինյան
07.07.2026 | 14:02
«Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձևավորեն»․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
07.07.2026 | 13:56
Երբ ԲՀԿ-ի շնորհիվ հայտնվեցիք ԱԺ-ում, վարչապետ ընտրվեց Փաշինյանը, այլ տեքստեր էիք ձոնում․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել, այս անգամ այն կապված է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի նշանակման հետ։ Ուկրաինական Capital.ua կայքի հրապարակման համաձայն՝ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովան դեսպանի պաշտոնում նշանակվելու համար 1 մլն դոլար կաշառք է տվել։

Կայքը գրում է, որ Ախունդովայի որդին իր ընկերների հետ այդ մասին բացահայտ խոսել է։ Մասնավորապես, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մոր նշանակման հարցը լուծված է, և որոշ ժամանակ անց իրենք կտեղափոխվեն Ուկրաինա, որի համար արդեն 1 մլն դոլար են ծախսել։ Ուկրաինայում բավական անհանգստացած են Ախունդովայի նշանակման կապակցությամբ։

«Առաջատար քաղաքական փորձագետները, ինչպես նաև հասարակական-քաղաքական լիդերները նշում են, որ Ախունդովան սերտ կապեր ունի ռուսական քաղաքական շրջանակների հետ և հնարավոր է՝ ծառայում է Կրեմլի շահերին։ Նման տիպի մեղադրանքները հասարակության և պառլամենտի մի շարք պատգամավորների կողմից կարող են լուրջ հետևանքներ ունենալ տիկին Ախունդովայի համար»,- գրում է կայքը։

Լրատվամիջոցը հավելում է, որ Ախունդովան սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև Բաքվի կենտրոնական հատվածում գտնվող իր երկու բնակարանների պատճառով։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բնակարանների համար Ախունդովան միլիոններ է վճարել ադրբեջանական արտարժույթով և հայտնի չէ՝ որտեղից նրան այդքան գումար։

Ըստ կայքի՝ Ադրբեջանին քաղաքական փորձագետները, պառլամենտի որոշ անդամներ բացահայտ խոսում են կաշառքի մասին՝ որպես անհերքելի փաստի, և պահանջում, որ իրավապահ մարմինները հետաքննություն անցկացնեն։ Կան լուրջ փաստեր, որ Ախունդովան ուղղակի կապ ունի Ադրբեջանի կոռուպցիոն համակարգի հետ:

Նշենք, որ Էլմիրա Ախունդովան 2005-2020 թվականներին Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր էր։ 2020-ի մարտի 12-ին Իլհամ Ալիևը նրան նշանակել է Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան։

Էմմա Չոբանյան