Ադրբեջանական ի՞նչ ԱԹՍ-ներ է ոչնչացրել Հայկական բանակը․ ՊՆ-ն ներկայացրեց մնացորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

Հուլիսի 12-ից 17-ը Տավուշի սահմանին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս ՀՀ ԶՈՒ-ն խոցել ու չեզոքացրել է ադրբեջանական բանակի 14 անօդաչու թռչող սարք, ևս 1 ԱԹՍ վերցվել է առանց վնասելու։ Դրանք գերազանցապես իսրայելական արտադրության են՝ հարվածային ու հետախուզական նշանակության։

Մոտավոր հաշվարկներով՝ հակառակորդը միայն ԱԹՍ-ների խոցումից կրել է 150 միլիոն դոլարի վնաս։ Այսօր ՀՀ ՊՆ-ն ցուցադրեց խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները։ Դրանց թվում է «Orbiter-3» հետախուզական սարքը, որի իրանը պատրաստվել է Ադրբեջանում, էլեկտրոնային մասերն իսրայելական են։

«Orbiter-3»-ն ամենախոշորն է իր չափերով «Orbiter» անօդաչուների ընտանիքում։ Ունի 30 կգ առավելագույն թռիչքային զանգված, թռիչքի տևողությունը՝ 7 ժամ, արագությունը՝ 55-103 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 100 կմ։ Անօդաչուն արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում անվտանգության բարձիկի ու պարաշյուտի համակցմամբ։

Հետախուզական նշանակության է նաև խոցված ԱԹՍ-ներից «Orbiter-2»-ը։ Հայկական բանակը խոցել է նաև ադրբեջանական հարվածային ոճի ԱԹՍ-ներ, այսօր ցուցադրվածներից է HAROP տեսակի ԱԹՍ-ն, կային հեռակառավարվող այլ տիպի հրթիռներ ևս։

Խանփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանն ասում է՝ Հայկական բանակը հետազոտում և ուսումնասիրում է խոցված ԱԹՍ-ների կառուցվածքը, հավաքագրում ինչպես տեխնիկական, այնպես էլ արտադրողների մասին տեղեկություններ։

«Ոչ մեկի համար թող գաղտնիք չլինի, որ Իսրայելն ամենաառաջադեմ տեխնոլոգիաներն է կիրառում և հանդիսանում է թիվ մեկը անօդաչուների արտադրության գործում»,- ասաց Դանիել Բալայանը։

Գեներալ-մայորը խոսեց նաև ԱԹՍ-ներն ադրբեջանական բանակի կողմից օգտագործելու և դրանք խոցելու մասին․ «Իրենք վատ չեն կառավարում, նորմալ են կառավարում, որովհետև լուրջ, ծրագրավորված զենք է, ավտոմատ ռեժիմով կատարում է իր խնդիրները, սակայն դրանք խոցվել են մեր ՀՕՊ զորքերի հմտության շնորհիվ»։

Հայաստանի ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսեսյանը մանրամասնեց՝ հակառակորդի ԱԹՍ-ները խոցվել են ինչպես զենիթային հակաօդային միջոցներով, այնպես էլ ժամանակակից պաշտպանության միջոցներով՝ կախված նրանից, թե հակառակորդի սարքն ինչ խորության վրա է գտնվում։

Խոցված ԱԹՍ-ներից ռազմավարական նշանակություն ունի հատկապես «Hermes 900»-ը, որը շուրջ 30 միլիոն դոլար արժե։ Գնդապետ Գարիկ Մովսեսյանն ասում է՝ այն նախատեսված է ռազմավարական հետախուզության և կրակային միջոցների ուղղորդման համար։

Զինվորականները նշեցին, որ հայկական արտադրության ԱԹՍ-ներ հակառակորդը չի խոցել։ Հայկական ԶՈՒ-ն դեռ 2012 թվականին Մարտակերտի շրջանում «իջեցրել էր» ադրբեջանական «Hermes 180» ԱԹՍ-ն։ Գեներալ Բալայանը մանրամասնեց․ «Այն ոչ մի կատալոգում չկա, այն գաղտնի գործողությունների համար է, վերջին տարիներին Իրանը ևս իր տարածքում 3 հատ սրանից խոցել է»։

ՀՕՊ զորքերի հրամանատարից հետաքրքրվեցինք՝ հակաօդային ի՞նչ միջոցներ է կիրառում հայկական բանակը հակառակորդի ԱԹՍ-ները ոչնչացնելիս, հայտնի է, որ վերջին տարիներին կարևոր ձեռքբերումներ են եղել, և հիշեցրինք, որ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ որոշակի խնդիրներ կային, և այսօր արդեն բանակը, ըստ մասնագետների, բարձր արդյունքներ է ապահովում։

«Ապրիլյան գործողությունների ժամանակ խնդիրներ կային, որովհետև ԶՈՒ-ի պրակտիկայի մեջ առաջին անգամ էին նման միջոցներ կիրառում, հաշվարկները լավ պատրաստված չէին, նրանք նման տիպի փոքր թիրախների վրա աշխատելու արհեստավարժություն չունեին։ Մենք կատարեցինք համապատասխան հետևություն, զորքերի պատրաստությունն ուղղեցինք նաև այդ չափերի թռչող թիրախների հայտնաբերման աշխատանքի կատարելագործմանը և իրականացրել ենք արդիականացում, միջոցների ձեռքբերում։ Եթե սարքը մեր միջոցի տեսանելիության գոտում է, ապա դրա խոցումն արդեն խնդիր չէ»,- ասաց Գարիկ Մովսեսյանը։

Օրերս լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Տավուշում պարտություններից հետո Ադրբեջանը իսրայելցի մասնագետների է հրավիրել՝ հասկանալու համար, թե ո՞րն է անհաջողությունների պատճառը։ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետն ասաց, որ Ապրիլյան պատերազմից հետո էլ են մասնագետների հրավիրել, սակայն դա չի վնասում հայկական բանակի արդյունավետ գործողություններին, այն է՝ ադրբեջանական բանակի զինանոցում եղած ԱԹՍ-ների հաջող խոցումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան