Քաղշինխորհուրդը մերժել է Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցման նախագծերը․ քաղաքապետարան

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ, խորհրդի նախագահ Հայկ Մարությանը, քննարկվել է 5 նախագիծ։

Քաղաքապետարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Արամի փողոց 32 հասցեում բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցման էսքիզային երեք տարբերակներն էլ միաձայն համարվել են անընդունելի և մերժվել: Խորհրդի անդամները նկատել են, որ «Մանկական աշխարհ» հանրախանութի հարևանությամբ նախագծված ծավալուն կառույցը առավել կընդգծի Հանրապետության հրապարակից բացվող արդեն իսկ աղճատված տեսարանը: Առաջարկվել է մշակել հարակից կառույցների բարձրությանը համարժեք շինության նախագիծ:

Քաղաքաշինական խորհուրդը մերժել է նաև Խորենացի փ․ 30/1 հասցեում ստորգետնյա և վերգետնյա հատվածներով բարձրահարկ համալիր կառուցելու նախագիծը: Ճարտարապետն ու մասնագետները բացառել են Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի տվյալ հատվածում այդպիսի կառուցապատումը՝ չդիտարկելով նույնիսկ ճարտարապետական լուծումները:

Եղվարդի խճուղու 2/18 հասցեում երեք մասնաշենքով և հասարակական տարածքներով բարձրահարկ բազմաբնակարան բնակելի համալիրի ճարտարապետական առաջադրանքն արժանացել է խորհրդի մեծամասնության հավանությանը՝ հաշվի առնելով ժամանակակից լուծումներն ու քաղաքի համաչափ զարգացման և բնակելի ֆոնդի արդիականացման քաղաքականությունը: Կարևորվել է նաև հարակից արագընթաց մայրուղուց երկրորդական ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը և դրան միտված կառուցապատողի ձեռնարկած նախաձեռնությունները:

Խորհրդի անդամները քննարկել են նաև Ուլնեցու փ․ 32/4, 32/14, 32/15, 32/16, 32/17 հատվածում բնակելի թաղամասի կառուցման քաղաքաշինական ներդրումային ծրագրի առաջարկը։ Նշվել է, որ ներկայացված մենատնային, անմասշտաբ ծավալներով և հողամասի սահմաններից դուրս ճանապարհային ցանցի նախագծային մոտավոր նշումներով էսքիզ-հայեցակարգը տվյալ հատվածի համար անընդունելի է: Միաժամանակ առաջարկվել է մշակել առավել ցածրահարկ, կանաչապատման գերիշխող լուծումներով առաջարկ:

Բարեկամության հրապարակը ձևավորող կառույցների արդիականացման և վերակառուցման նախագծի էսքիզային տարբերակներն առանձին-առանձին դիտարկելով՝ խորհրդի անդամների առաջարկներով միաձայն ձևավորվեց այլընտրանքային միասնական լուծման տարբերակ: Հետագայում այն տվյալ հատվածում միջավայրի կարգավորման և զարգացման հնարավորություն կստեղծի: